Թուրքերը սպանել են այս ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ. իմացեք՝ ովքե՞ր են նրանք

Նրանք 7-ն էին 1.5 միլիոնից: 7 հայ պատգամավորներն օսմանյան խորհրդարանի, որոնք 1915-ին ձերբակալվեցին, ապա տարբեր վայրերում գազանաբար սպանվեցին:

Մեկ դարից ավել է անցել ու ոչինչ չի փոխվել: Թուրքը շարունակում է իր վայրագ ու հայատյաց քաղաքականությունը: Այս ամենի հետ մեկտեղ նա հետ չի կանգնում իր ժխտողական քաղաքանությունից: Սակայն ինչքան էլ ցանկանան, պատմական փաստերը չեն կարող ոչ ոչնչացնել, որ հերքել: Ու այս ամենի ամենամեծ փաստն ու վկան հենց ՀԱՎԵՐԺ ԱՊՐՈՂ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԼԻՆԵԼՈՒ:

  • Նազարեթ Տաղավարյանը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 24-ին Ստամբուլում և տեղափոխվել է Այաշի բանտ, ապա ուղարկվել Դիարբեքիր: Սպանվել է Սիվերեքի մոտակայքում:
  • Կարապետ Փաշայանը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 24-ին Բեյօղլուում և ուղարկվել է Այաշ: Սպանվել է Անկարայի մոտակայքում:
  • Պետրոս Հալաչյանը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 21-ին Դիարբեքիրում: Սպանվել է հունիսի 9-ին:
  • Օնիկ Դերձակյանը ձերբակալվել է 1915 թ. ապրիլի 17-ին, ապա ապրիլին սպանվել  Բիթլիսի մոտակայքում գտնվող և այդ ժամանակ Արաբու Ձոր անունը կրող տեղանքում:
  • Համբարձում Բոյաջյանը ձերբակալվել է Բեյօղլուի իր տանը 1915 թ. ապրիլի 24-ին: Նախ ուղարկվել է Անկարայի Սինջանքյոյ, ապա Այաշի բանտ: Բոյաջյանն այնուհետև տեղափոխվել է Կայսերի, որտեղ կախաղան է հանվել 1915 թ. օգոստոսին:
  • Գրիգոր Զոհրապը 1915-ի մայիսի 21-ին Ստամբուլում է ձերբակալվել: Նրան Էրզրումից պատգամավոր Հովհաննես Վարդգես Սերենգյուլյանի հետ միասին գնացքով ուղարկել են Դիարբեքիր, այնուհետև տարել Քոնյա, ապա Ադանա և Հալեպ: Վերջում նրանց աքսորել են Ուրֆա: Երկուսն էլ սպանվել են Ուրֆայում:

2016 թվականին Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը ներկաներին մեկառմեկ ցուցադրեց աքսորված ու սպանված հայ պատգամավորների նկարները՝ Մեջլիսի նախագահությանն առաջարկելով հետաքննություն իրականացնել և պարզել նրանց ճակատագրերը: