Որտեղ է թաղված Մովսես Խորենացին

Մովսես Խորենացին համարվում է հայ ժողովրդի պատմահայրը, քանի որ հենց նա է այն պատմիչը, որ գրել է հայոց պատմությունը ամենսկզբից՝ ի տարբերություն այլ պատմիչների, որոնք գրել են հայոց պատմության որոշակի ժամանակաշրջանի մասին:

Շատ են վարկածներն այն մասին, թե որտեղ է գտնվում Խորենացու գերեզմանը: Ըստ բազմաթիվ տեղեկությունների, նա թաղված է Տեղ գյուղի մոտակայքում գտնվոց Սռի եղցի մատուռ-դամբարանում: Կա մի ավանդազրույց, որն ապացուցում է, որ այս տեղեկությունը իրականությունից հեռու չէ:

Խորենացին Սռի եղցիում ունենում է երկու աշակերտ, որոնք կրելուց հետո ուղարկում է լուսավորության գործ կատարելու: Մեկին նա ուղարկում է Արևմտյան Հայաստան, իսկ մյուսին՝ Արցախ: Տարիներ անց, մի օր Խորենացին տեսնում է, որ երկու ձիավոր արագ ընթացքով մոտենում են իրեն և անմիջապես հասկանում է, որ դրանք իր երկու աշակերտներն են: Նա բղավում է՝ գիտեմ ձեր միտքը, դուք եկել եք, որ ինձ սպանեք:

Ձիավորները, որ իրոք այդ նպատակով էին գալիս, սարսափում են այս գուշակությունից և, իջնելով ձիերից, խոնարհվում են ուսուցչի առաջ: