«Կովերի պարտեզ»-ի խնդիրը Կաթողիկոսը չի կարողանում լուծել
Երուսաղեմը ցանկանում է տիրանալ հայկական կալվածքներին, ինչի պատճառով այս հարցի շուրջ առաջացած դիրքորոշումների հետևանքով խաթարվել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց զինվորյալ միաբանության ներքին համերաշխությունն ու միասնականությունը։ Խիստ անհանգստացնող է համարվել նաև այն, որ տարբեր մեկնաբանությունների պատճառով հարված է հասցվում Աթոռի վարկին ու հեղինակությանը»,- նշում են Մայր Աթոռից։

Գարեգին Երկրորդ կաթողիկոսն էլ օրեր առաջ նամակ է ուղղել Երուսաղեմի Հայոց պատրիարքին՝ հորդորելով պատշաճ կերպով փարատել մտահոգությունները և միաբանության մեջ վերականգնել համերաշխությունը։
Երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Պաղեստինի՝ Եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի գլխավորած պատվիրակությանը։
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդրին, ինչպես նաև հայկական քրիստոնեական սրբավայրերի և պատմամշակութային ժառանգության պահպանության հարցերին