Ինչու՞ Երզնկայի երկրաշարժի մասին Լեոնարդո դա Վինչին այսպիսի միտք արտահայտեց

Երկրաշարժերը բնության արհավիրքներից թերևս ամենասարսափելիների մեջ են մտնում։

Հայկական լեռնաշխարհը դարեր շարունակ ենթարկվել է ահեղ երկրաշարժերի կործանիչ ցնցումներին, որի հետեւանքով ավերվել են բազում բնակավայրեր՝ շեն գյուղեր ու քաղաքներ, հիմնովին փլատակների են վերածվել վանական համալիրներ, եկեղեցիներ, ամրոցներ ու կամուրջներ, ձորերում առաջացրել փլվածքներ՝ խաթարելով հարյուրավոր աղբյուրներ, եւ այս ամենը ուղեկցվել է հազարավոր մարդկային զոհերով: Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերին անդրադարձել են ինչպես հայ,  այնպես էլ օտար պատմիչներն ու աշխարհագիրները:

yerznka

10-րդ դարի աշխարհագետ Իբն ալ Ֆակիհ Համադանին իր «Երկրների գիրք» աշխատության մեջ գրել է. «Ինչ վերաբերում է Հայաստանին, այս երկիրը կործանվում է հեծելազորի սմբակներից, մեկ էլ կայծակի հարվածներից եւ երկրաշարժերից»: Լեոնարդո դա Վինչին 1482թ. Հայաստանում՝ Երզնկայի երկրաշարժի արհավիրքները տեսնելով, Սիրիայի տեղապահին ուղղված նամակներից մեկում գրել է, որ ականատես է եղել մի մեծ աղետի, որը իր ահավորությամբ կցնցեր ամբողջ աշխարհը: Այդ երկրաշարժից զոհվել էր 30 հազար մարդ: