Հերոս ընտանիքի պատմությունը

Որդին առաջնագծում կենաց մահու կռիվ էր տալիս, իսկ մայրը զինվորական հոսպիտալում փրկում էր սահմանը անառիկ պահող հայորդիների կյանքերը, նրանց կապող օղակը հայրն էր, ով կռիվը սկսելուն պես կամավոր սկզբունքներով վարում էր 1-ին բուժօգնության մեքենան ու մարտի դաշտից դուրս բերում 1000-ավոր վիրավորների։ Սա Արցախցի Ավանեսյանների կյանքի պատմությունն է։

Նրանց միակ որդին՝ Արթուրը մարտկոցի հրամանատարի զոհվելուց հետո գիտակցելով պահի կարևորությունը ստանձնել է դասակի կառավարումը։ Նրա մեջ առաջնայինը ընկերներին օգնելու պատրաստակամությունն էր։

Զինվորներից մեկը պատմում է. «Նախ մեքենան շատ արագ հասավ օգնության մինչ վիրավորին կտեղավորեինք մեքենայում նկատեցի թե ինչպես է վարորդը դուրս եկել և օգնում տղաներին զինամթերքի դատարկման գпրծում։ Հետո մեքենայում էնպիսի խոսքերով էր մեզ

Հանգստացնում, որ մի պահ մոռանում էինք կռվի մասին։ Այսօր խաղաղ երկնքի տակ նրանց ընտանիքը շարունակում է ապրել, աչքերում կռվի տեսարանը, իսկ սրտում խաղաղության աղոթքը։