Իրեն հայ համարող Աբրահամ Ռուսոյի գենետիկ թեստը պայթեցրել է ռուսական НТВ հեռուստաալիքի ուղիղ եթերը
Իրեն միշտ հայ համարող ու հայերի օգտին խոսող Աբրահամ Ռուսոն որոշել էր գենետիկ թեստ հանձնել ու վերջապես հաստատել շատերի կասկածը։ Բայց Գենետիկ թեստի պատասխանը մեղմ ասած ապշեցրել է անգամ երգչին։
Նա բազմիցս պնդել էր, որ ինքը հայ է, բայց նրա երակներով միայն հայի արյուն չի հոսում։ Երգիչը խոստովանել է, որ իր ազգության վերաբերյալ հարցն իրեն վաղուց է հետաքրքրել։ Հենց այդ պատճառով Ռուսոն որոշել է ազգությունը որոշող գենետիկ թեստ հանձնել, որի արդյունքների մասին խոսվել է НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուպերսթար. վերադարձ» շոուի ժամանակ։

Ռուսոն ծնվել է Սիրիայում, յոթ տարեկանից ապրել է Ֆրանսիայում, հետո տեղափոխվել Հունաստան, մի քիչ ապրել Կիպրոսում, այնտեղից էլ տեղափոխվել Ռուսաստան։ Եվ ամենահետաքրքրող հարցն այն էր, թե ի վերջո ինչ ազգություն ունի Աբրահամ Ռուսոն»,- պատմել է ծրագրի հեղինակներից մեկը։
Գենետիկական թեստի արդյունքները ցույց են տվել, որ նրա մորական կողմը Հարավարևմտյան Ասիայից է, Մերձավոր Արևելքից, իսկ հայրական կողմը` մոտավորապես 70 տոկոսով Հարավային Անգլիայից։ Ըստ թեստի արդյունքների` նրա երակներով նաև իսլանդացու, իսպանացու, ֆրանսիացու և շոտլանդացու արյուն է հոսում։