Ի՞նչ գործ ուներ Ալիևը Սարդարապատի հուշահամալիրում
Այս լուսանկարը ոչ համակարգչային ծրագրերի արդյունք է, և ոչ էլ ինչ-որ մեկի վառ երևակայության արգասիք։ Պարզապես իսկապես եղել է ժամանակ, երբ Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանի Հանրապետության բռնապետ Իլհամ Ալիևի հայրը և նույն հանրապետության նախկին ղեկավարը եղել է Հայաստանում, այցելել Սարդարապատի հուշահամալիր։
Այն ժամանակ հնարավոր էին փոխադարձ այցերը, այս մասին կփաստի ավագ սերունդը։ Եվ Հեյդար Ալիևն էլ նման մի այցով հյուրընկալվել է Հայաստանում։
Ալիևը, անգամ պատմել է այն մասին, որ իրենք շատ լավ էին համագործակցում Կարեն Դեմիրճյանի հետ։ Հեյդար Ալիևի խոսքով՝ նրանք մշտապես օգնում էին իրար։

Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար: Եվ պետք է ասեմ, որ մենք շատ լավ էինք համագործակցում: Օգնում էինք միմյանց:
«Քանի անգամ էր Կարեն Սերոբովիչը եղել այստեղ՝ Ադրբեջանում: Ժողովուրդը նրան ընդունում էր մեծ հարգանքով, ուստի կյանքի այդ էջերը չպետք է մոռացության մատնվեն: Այն ժամանակ մենք շատ բան արեցինք: Դուք՝ երիտասարդները, պետք է իմանաք. մենք այն ժամանակ շատ բան արեցինք, որպեսզի մեր հանրապետությունները ձեռք բերեն գիտական, տնտեսական, մշակութային այն ներուժը, որն այժմ թույլ է տալիս նրանց ապրել անկախ»,- ասել է Հեյդար Ալիևը։