Ո՞վ էր նորանկախ Հայաստանի առաջին հանգուցյալն

1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդը ընդունեց հռչակագիր Հայաստանի անկախության մասին:

1991 թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի մասնակիցների բացարձակ մեծամասնությունը արտահայտվեց անկախության օգտին: Սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: Հաջորդ օրը հրապարակվեց ՀՀ անդրանիկ անկախ օրենսդիր մարմնի դիմումը հայ ժողովրդին. «Ազատության ճանապարհին մեզ սպասում են նոր փորձություններ, դա ամենօրյա քննություն է լինելու մեզ համար: Պահպանենք մեր ոգեւորությունը, բայց համակվենք իրապաշտությամբ, շարունակենք մնալ երազող, բայց սթափ դատողությամբ»:

declaration

Ցավոք, անկախության ընդունման հենց նույն օրը մահացավ վաստակավոր մանկավարժ Թամարա Սահակյանը, ով տարիներ շարունակ սերունդներ էր կրթել։Նա դարձավ նորանկախ հայաստանի առաջին հանգուցյալն։

1991 թ. դեկտեմբերի 21-ին Խորհրդային տարածքում դադարեց ԽՍՀՄ-ի գոյությունը: 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունվեց երկրի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, հաստատվեց բազմակուսակցական համակարգ: Օրենքներ ընդունվեցին պետական խորհրդանիշների և օրհներգի մասին: 1992 թ. Մարտի 3-ից Հայաստանը դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության (ՄԱԿ), իսկ 2001 թ. հունվարից՝ Եվրախորհրդի անդամ: