Գիտեի՞ք, որ Աստվածաշնչում Արարատ լեռան մասին հիշատակում կա․ Աստվածաշունչը հայերի մասին
Դեռևս հնուց ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի ուսումնասիրողները հայկական լեռնաշխարհի տարածքը նույնացրել են Եդեմական Դրախտի տարածքի հետ: Գուցե սա այն պատճառով էր, որ այստեղ էր գտնվում ամենաբարձր գագաթը՝ Արարատը, և Նոյն էլ անպայմանորեն իր տապանով հենց այստեղ պետք է կանգ առներ։
Աստվածաշնչի հենց առաջին էջերից մենք հանդիպում ենք «Արարատ» անվանը (Ծննդոց 8։4): Եբրայական բնագրում տեքստը ներկայանում է հետևյալ ձևով՝ al hare ararat, իսկ ասորական Պեշիթթայում՝ al turai qardu, միայն Վուլգատան է, որ եղած տարբերակները փոխարինել է ինքնահատուկ թարգմանությամբ՝ super montes Armeniae:

«Արարատ» անվանումը կա նաև Դ Թագավորաց 18։37-ում, որի եբրայերեն տարբերակում անփոփոխ կերպով ։մնացել է Հայաստանը, իսկ Յոթանասնից թարգմանության մեջ առկա է «Արարատի երկիր» անունը, իսկ Վուլգատան in terram Ararat-ի փոխարեն ունի in terram Armeniorum-ը՝ հայերի հողը։
Նշենք նաև, որ Մասիսի մասին ենթարդյալ հիշատակում կա նաև Գիլգամեշի մասին էպոսում, որտեղ աշխարհի ամենամեծ լեռը, որտեղից արևը ելնում է և մայր մտնում, կոչում են Մաշու զույգ լեռը, որը մասնագետները նույնացնում են Մասիսի հետ։