«Գենադի» անվան տակ հանդես եկող հայ լեգենդար հետախույզը, ում շնորհիվ ԽՍՀՄ-ը ստեղծել է ատոմային զենք

Խորհրդային ամենակարևոր հետախույզներից էր Հայկ Հովակիմյանը, որն աշխատել է «Գենադի» անվան տակ: Հենց նա է առաջինը հաղորդել, որ ամերիկացիներն ատոմային ռումբ եմ մշակում, իսկ հետո մտածել, նախագծել և իրականացրել Enormous գործակալային գործողությունը. դա թույլ է տվել Խորհրդային Միությանը ստեղծել սեփական ատոմային զենքը ռեկորդային կարճ ժամկետում:

1949թ-ին բացառիկ գաղտնիության պայմաններում առաջին անգամ փորձարկվել է առաջին խորհրդային ատոմային ռումբը: Մոսկվան պաշտոնապես հայտարարել է այդ իրադարձության մասին միայն սեպտեմբերի 23-ին, բայց Վաշինգտոնում, իհարկե, արդեն բոլորը գիտեին. ամերիկացիները մթնոլորտի վերին շերտերից արված լուսանկարներ ունեին և այդ լուսանկարներում, անկասկած, երևացել է ատոմային սունկը:

ԱՄՆ-ն` Թրումենի գլխավորությամբ, շփոթված էր, չէ որ նրանք լիովին համոզված էին, որ ատոմային զենքի նրանց մենիշխանությունը կպահպանվի առնվազն մինչև 1960թ-ի սկիզբը: Արդյունքում Գենադի-Հայկ Հովակիմյանի «բարեհաճությամբ» գլուխներ են թռչել. առաջին հերթին ազատվել է ԿՀՎ տնօրեն Հիլենկոտերը, որը դեռ մեկ տարի առաջ պնդում էր, որ Խորհրդային միությունը 1950-ականների կեսերից շուտ չի կարող ատոմային ռումբ ստեղծել:

«Գենադին» շարունակել է աշխատել ԱՄՆ-ում, այնտեղ դարձել է քիմիայի դոկտոր, և նրա գործակալային աշխատանքը սկիզբ է դրել ԽՍՀՄ-ում սկզբունքորեն նոր գիտահետազոտական ինստիտուտների: