Այս երիտասարդ ՀԱՅՆ ընդգրկվել է Variety ամսագրի «2021 թվականի Հոլիվուդի նոր առաջնորդների» ցուցակում. ճանաչենք տաղանդավոր Արամ Յակուբյանին

Ամերիկյան Variety ամսագիրը հրապարակել է 2021 թվականի Հոլիվուդի նոր առաջնորդների ցանկը, որում ներառված է 31-ամյա ռեժիսոր Արամ Յակուբյանը։

Variety ամսագիրը գրում է՝

«Կինոարդյունաբերության գերհզոր ոլորտը դանդաղորեն վերադառնում է հետհամավարակային շրջան, իսկ առաջնորդների նոր սերունդը պատրաստ է ընդունել նորությունները: Այս երտասարդները, որոնց  կարիերան ստեղծվում է Հոլիվուդի ամենադժվար շրջանում, պատրաստ են դիմակայել ցանկացած մարտահրավերների, ներառյալ թատրոնի փորձի փոփոխությունը և տնտեսական անորոշությունը»:

Յակուբյանը, ով աշխատել է Netflix-ի մուլտֆիլմերի վրա իր վաղ օրերից, այժմ հանդիսանում է անկախ անիմացիոն ֆիլմերի բաժնի ղեկավարներից մեկը, որը վերջերս գործում է ամբողջ հզորությամբ՝ վերահսկելով անկախ աղբյուրներից ստացումը, մշակումը և արտադրությունը: Նա պայմանագիր կնքեց Aardman Animation-ի հետ Chicken Run 2-ի համար և մշակեց Mighty Little Bheem համաշխարհային հիթը:

«Մանկությանս վրա մեծ ազդեցություն է ունեցել անիմացիան: Դա բացեց իմ աչքերը դեպի շատ ավելի մեծ աշխարհ, քան ես կարծում էի և խթանեց իմ երևակայությունը»,- ասում է Յակուբյանը։ «Երբ ես մեծացա, իմ հայացքները սկսեցին ընդլայնվել, և ես նորից պատկերացրեցի անիմացիոն պատմվածքի բարդությունը: Այս ոլորտում անսահման հնարավորություններ կան»։