Էդգարը մտել էր թշնամու դիրքեր ու իրեն պայթեցնելով՝ իր հետ տարել ևս 100 հոգու

Էդգարը մեկ տարված ժամկետային զինծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Սովորում էր ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետում։ Մեկ տարի սովորելուց հետո, նա գնացել էր ծառայության, հետո նորից պետք է վերադառնար ու շարունակեր կիսատ թողածը։ Պատերազմի առաջին օրերին տանեցիների հետ կապի մեջ էր ու ասում էր՝ վախենալու բան չկա իրենց մոտ հանգիստ է։

nrnak-2

Իրականում, ամենաթեժ մարտերը հենց իրենց մոտ էր։ Ընկերները պատմում են, որ Էդգարը նախապես էր պլանավորել իր անելիքները։ Ասել էր չեմ սպասի, որ թուրքը ինձ սպանի, նախ ես դրանց կսպանեմ, հետո ինքս ինձ կսպանեմ։ Գիշեր է եղել, երբ էդգարը նախապատրաստվել է կոնկրետ գործողության։ Հրամանատարը ավելի ուշ է իմացել տղայի գործողությունների մասին։ 

Վերցրել էր նռնակը ու շարժվել դեպի թշնամու դիրքեր, նախնապես տեղեկութոյւններ էր ունեցել, որ այդ դիրքում հարյուրից ավել մարդ կա։ Հասել էր թշնամու դիրքեր, համոզվել, որ այնտեղ շատ զինվորներ կան, քաշել էր նռնակը ու իրեն պայթեցնելով՝ ոչնչացրել նաև թշնամու այդ դիրքը։ Հրամանատարի խոսքով, եթե ինքը անգամ իմանար այդ մասին, միևնույնն է Էդգարին կանգնեցնելը շատ դժվար գործ էր լինելու։