Երևանում հայտնաբերվել է գրեթե 500 000 տարեկան գանգ . ի՞նչ են ասում ռուս գիտնականները
1979թ. հայ երկրաբաններ Ա. Թ. Ասլանյանն ու Յու.Վ. Սայադյանը հայտնաբերել են 0,9-0,5 մլն տարեկան հինավուրց մարդու գանգ Հրազդան գետի կիրճի ձախ լանջի նստվածքներում:
Հայտնի ռուս մարդաբան Վ.Մ. Խարիտոնովը իր «Հոմինիդների բրածո գտածոներում» գրել է.

«Գտածոյի երկրաբանական պայմանները, ինչպես նաև ֆաունիստական և անուղղակի հնագիտական նյութերը համոզել են հայտնագործման հեղինակներին, որ այդ գանգը պատկանում է աշելյան ժամանակաշրջանին վերաբերող հոմինիդին։

Սակայն մարդաբանները (Վ.Պ. Յակիմովը, Վ.Մ. Խարիտոնովը), որոնք ուսումնասիրել են գանգը, նշում են նրա ժամանակակից տեսակի մորֆոլոգիան: Սա, անկասկած, պալեոանտրոպոլոգիական առեղծված է, քանի որ գիտությանը հայտնի չեն այնպիսի տպավորիչ երկրաբանական տարիքի էակի մնացորդների գոյության հուսալի ապացույցներ: Գտածոն չի տեղավորվում գոյություն ունեցող ֆիլոգենետիկ կառուցվածքների մեջ»։