Գիտե՞ք՝ ով է Խաչատուր Աբովյանի հայտնի դիմանկարի հեղինակը և ինչու այն անհետացավ

Խաչատուր Աբովյանի այս յուղաներկ դիմանկարը, որն իր գոյության հիսուն տարիների ընթացքում մեծ փորձությունների է ենթարկվել, 1938 թվականին Խաչատուր Աբովյանի թոռները բերեցին Հայաստանի գրականության և արվեստի թանգարան:

Abovianportrait

Աբովյանի անհետացումից հետո նկարը կորել է, սակայն Աբովյանի որդուն՝ Վարդանին, երկար որոնումներից հետո հաջողվել է այն գտնել, ցավոք, անխնամ վիճակում, մաշված, տեղ-տեղ ներկը թափված: Բարեբախտաբար, նկարիչ Գևորգ Բաշինջաղյանին հաջողվել է վերականգնել մեծն գրողի դիմանկարը:

Աբովյանի կյանքի  և ստեղծագործության հետազոտող Պիոն Հակոբյանը կարողացել է պարզել, թե ո՞վ է նկարի հեղինակը:

Այսպիսով հայտնի դիմանկարի հեղինակը դորպատյան նկարիչ Լյուդվիգ Ֆոն Մայդելն է, ով դիմանկարը նկարել է, Աբովյանին նկարել է, երբ Աբովյանը նոր էր ժամանել Դորպատ և 20-21 տարեկան էր։