Հայկական ժողովրդական երաժշտության պատմությունը

«Հայ ժողովրդական երաժշտության» մեջ, գյուղական և քաղաքային միջավայրում առկա երաժշտությունից բացի, սովորաբար ներառվում են նաև ժողովրդական երգահանների՝ գուսանների ու աշուղների արվեստը։

Պատմական Հայաստանի ընդարձակ տարածքի վրա, խոսակցական լեզվի ճյուղավորումների նման, գոյացել են հայ գյուղական երաժշտության մեղեդիական «բարբառներ» (ըստ Կոմիտասի՝ Ապարանի, Շիրակի, Ալաշկերտի, Վանի, Մոկքի, Մուշի, Ակնա և այլն։

Հայ ժողովրդական երաժշտությունը իր ընդհանուր կերտվածքով միաձայնային է։ Տարածված են նաև մենապարին ու խմբապարին ուղեկցող երգեցողության ու նվագի տարբեր տեսակներ։ Այս բնագավառում ամենամեծ երախտիքը Կոմիտասինն է, որ հայ գեղջկական երաժշտությունը երևան բերեց իր ողջ բազմատեսակությամբ ու գաղափարական խորությամբ։

Հայտնի են բացառիկ արժեքավոր ստեղծագործություններ, դրանցից են՝ Կոմիտասի գրառած Լոռու, Ղարաբաղի, Ապարանի հորովելները, Մանահինի, Լոռու կալերգերը, սոցիալիական թեմայով՝ «Ծիրանի ծառ, բար մի տա», «Կանչե, կռունկ», «Ալագյազ», «Խնկի ծառ» պար երգերը։ Հայկական երաժշտության մեջ  առավել գործածականը փողային նվագարաններն են։ Լարային նվագարաններից ընդունված է եղել սազը։