Ինչպես հայ հետախույզները փրկեցին Չերչիլի, Ստալինի և Ռուզվելտի կյանքը

Բազմաթիվ մարշալներից և գեներալներից  բացի հայերը տվել են նաև շատ հետախույզներ, որոնք թեև չեն կռվել զենքը ձեռքին, բայց իրենց զգալի ավանդն են ունեցել հաղթանակի մեջ:

Հետախույզը լինել նշանակում է ունենալ հատուկ կենսակերպ: Եզակի անձանց է հաջողվում այդպես ապրել, ասում էր լեգենդար «Ամիր»-ը՝ լուսահոգի Գևորգ Վարդանյանը: Հայերը միշտ հայտնի են եղել անվախ մարտիկներով և տվել են շուրջ 60 հետախույզներ:

Ավելի քան 60 հետախույզների շարքում է Աղայանցների ընտանիքը: Հինգ եղբայր և քույր, որոնք սկսել են ծառայությունը 1920-30թթ-ի խորհրդային հետախուզական մարմիններում և պետական անվտանգությունում: Լեգենդ է դարձել Իվան Աղայանցը:

Աղայանցին և Վարդանյանին հաջողվել է բարդագույն պարտիա շահել գերմանական ռեյխի մոտ՝ ի դեմս Օտտո Սկորցենիի. նախապատրաստվել է մահափորձ Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի դեմ:

Չափազանցություն չէ, երբ մենք պնդում ենք, որ երեք ղեկավարների ճակատագիրը գտնվել է նաև հայ հետախույզների ձեռքերում, և նրանք փրկել են նրանց կյանքը: Ռեժիսորներ Ալովի և Նաումովի հայտնի «Թեհրան-43» ֆիլմը՝ Ազնավուրի երգերով, պատմում է հենց այդ մասին: