Սիմոն Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը դարձել է փոքր արծաթե մեդալակիր։

Ոսկին ստացել է Տոկիոյի օլիմպիական Խաղերի չեմպիոն Ակբար Ջուրաևը՝ գլխավերևում պահելով 195 կիլոգրամանոց ծանրաձողը։

Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 188 կգ։ Երկրորդ և երրորդ փորձերի ժամանակ մարզիկը չի կարողացել բարձրացնել 193 և 196 կիլոգրամանոց ծանրաձողերը։

Վարժության հաղթող է ճանաչվել և ոսկի նվաճել Տոկիոյի օլիմպիական Խաղերի չեմպիոն Ակբար Ջուրաևը (ազգությամբ ուզբեկ)՝ գլխավերևում պահելով 195 կիլոգրամանոց ծանրաձողը։ Բրոնզը նվաճել է Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցիչ։