ՀԱՅ գրականության «ամենահամեստը», ով տանել չէր կարողանում ոչ մի նոր բան. կարդացե՛է ՆԱՐ-ԴՈՍԻ կյանքի անհայտ էջերը

Նար-Դոսը հայ գրականության ամենապայծառ աստղերից մեկն է, ումստեղծագորխությունները՝ հասրակության շերտերի ու դրանց հոգաբոնւթյան մասին, ամենադիպուկներից են: Իհարկե նրան գիտենք բոլորս: Սակայն այս հոդվախում ցանականում ենք Ձեզ մի հետաքրքիր պատմություն պատնել նրա կյանքի մութ էջերից:

  • ՆԱՐ-ԴՈՍԻՆ ԱՍՈՒՄ ԷԻՆ ՀԱՄԵՍՏԻԿ

Դա սովորական համեստություն չէր, այլ անօրինակ մի երևույթ. ամաչում էր անգամ նոր զգեստը և նոր կոշիկը հագնել անմիջապես. նախ տալիս էր եղբորը կամ եղբոր որդուն, որ , մինչև որ կանցներ դրանց փայլն ու ճռճռոցը։ Ինչպես գրականության մեջ, այնպես էլ կյանքում տանել չէր կարողանում պոռոտ ու ճռճռան բաներ։ Սիրում էր «պարզին վսեմությունը։

Երբ 29 թ. Հայաստանի գրողների մի մեծ խումբ գնաց Վրաստան և Ադրբեջան` այդ հանրապետությունների գրողների հրավերով, Երևանում որոշվեց` Նար-Դոսին, որպես նշանավոր հայ գրողի միացնել պատվիրակությանը, իսկ նա իր համեստությամբ ասաց.

-Գամ, ի՞նչ անեմ…

-Եկեք որպես նշանավոր հայ գրող. ձեզանով մեր դելեգացիան ավելի կշիռ կունենա։ Եվ վերջապես, մի քանի օրով դուրս կգաք Թիֆլիսից, կթարմանաք։

Շատ, որ պնդեցինք` համաձայնեց և եկավ։ Բայց մինչև վերջ էլ չդավաճանեց իրեն. մնաց ինքնամփոփ հայեցող… Մի տեղ միայն` Գանձակում, երբ նրա կենացը խմեցին գրողները, շատ խնդրեցին, որ ինքն էլ մի խոսք ասի։ Նա, բաժակը ձեռքին, վեր կացավ, վերջապես։ Բոլորս լարվեցինք, սպասելով, թե ահա մի լավ, երկար բաժակաճառ կասի մեր նշանավոր վիպասանը. իսկ նա`

-Ընկերներ, բարեմաղթում եմ ձեզ ուրախ օրեր…

Եվ միայն դա ասաց ու նստեց։ Բոլորս, իհարկե, շատ անհարմար զգացինք, որ նա այդպես կարճ կտրեց, իսկ ես ընթրիքից հետո հարցրի.

-Ինչու այդքան կարճ խոսեցիք։

-Լավ, դուք, բոլորդ որ այդքան երկար խոսում եք, ձեր ասածի էությունը մի՞թե նույնը չի, ինչ ես ասի…

Առարկել դժվար էր։ Իրոք, մեր երկար ճառերը, վերջ ի վերջո, իհարկե, այդ ցանկությունն էին արտահայտում։ Եվ թերևս Նար-Դոսն իրավացի էր լակոնիկ լինելու համար, որովհետև պայամանականություն ու պերճախոսություն չէր սիրում։ Եվ այնուհետ, մենք նրան էլ չանհանգստացրեցինք, չստիպեցինք իր հունից դուրս գալու, կյանքի պայմանականությանը հետևելու, մանավանդ, որ այդ  դերը շատ լավ կատարում էր մեր նախագահ Շիրվանզադեն»։