Ո՞վ է այն հայ երիտասարդը, որը 2009-ին դարձավ Գինեսի ռեկորդակիր

Գինեսի ռեկորդների գիրքը շարունակում է համալրվել նորանոր ռեկորդներով ՝ աշխարհի տարբեր անկյուններից: Այս անգամ էլ մեր ժամանակների հայ երիտասարդն է դարձել Գինեսի գրքի ռեկորդակիր:

Դավիթ Ֆահրադյանը պտտաձողի վրա մեկ ձեռքով 76 պտույտ էր կատարել: Նա առաջին անգամ ռեկորդը սահմանել է 2009 թվականի հունիսի 21-ին, ինչը «Գինեսի գիրք» կազմակերպությունը հաստատել էր դեկտեմբերին:

Ֆահրադյանը «մեկ պտույտ հետ տար» մարզաձևում պտտաձողի վրա կատարել էր 350 պտույտ: Գինեսի գրքում արդեն երկրորդ անգամ գրանցվելուց հետո Դավիթն ստացել է միջազգային մրցույթների հրավերներ: