Վեսթբրուքի քաղաքային խորհրդի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կլին կղեկավարի ու այն էլ հայ․ Աննա Թերքոթ–Աստվածատուրյան

Հայը, ոչ միայն իր երկրում է կարողանում լուրջ հաջողություններ ունենալ, այլ նաև դրսում։ Այս անգամ հայ կինը, կարողացել է հասնել նրան, որ զբաղեցնի նման լուրջ պաշտոն։

ԱՄՆ Վեսթբրուքի քաղաքային խորհուրդը միաձայն իր նախագահ է ընտրել Աննա Թերքոթ–Աստվածատուրյանին, ով այդ պաշտոնում առաջին ներգաղթյալն է և առաջին կինը:

Քաղաքային խորհուրդը հայտնել է, որ Աննա Աստվածատուրյանին ընտրել են, քանի որ փախստականները երկրում գնալով շատանում են, հետևաբար առաջանում է ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը։

anya

Նշվում է, որ վերջինս ծնվել է Ադրբեջանում, սակայն, երբ նա դեռ երեխա է եղել, ընտանիքը ստիպված է եղել լքել Բաքուն` հայերի դեմ իրականացվող հարձակումների պատճառով։ Ընտանիքը 3 տարի ապրել է Հայաստանում, ինչից հետո տեղափոխվել են ԱՄՆ։ Նա Վեսթբրուքում ապրում է արդեն 30 տարի։

ԱՄՆ Մեն նահանգում նա քաղաքական կարիերան սկսել է 2013 թվականից, երբ սկսել է աշխատել Արցախի Հանրապետության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ։ Մի քանի տարի անց դարձել է Վեսթբրուքի քաղաքային խորհրդի անդամ։