Հայերը հնում վախեցել են այս միրգը ուտել, մտածելով՝ որ սերունդներով կանիծվեն

Աստված բարու և չարի ծառը դրեց Եդեմի պարտեզում, որպեսզի Ադամն ու Եվան Աստծուն հնազանդվելու կամ չհնազանդվելու հնարավորություն ունենան։ Նրանք ազատ էին անելու ամեն բան, ինչ կամենում էին, բացի բարու և չարի գիտության ծառի պտղից ուտելուց։ Ծննդոց 2․16-17 հատվածում կարդում ենք․ «Տեր Աստված պատվիրեց մարդուն՝ ասելով. «Պարտեզի բոլոր ծառերից համարձակ կե՛ր, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ նրանից ուտես, անպայման կմեռնես»։ Եթե Աստված Ադամին ու Եվային ընտրության հնարավորություն տված չլիներ, ապա նրանք կլինեին ռոբոտների պես և միայն կանեին այն բաները, որոնք Աստված նախօրոք ծրագրավորել էր։

apple

Սակայն Աստված նրանց որպես «ազատ» էակներ էր ստեղծել՝ որոշումներ կայացնելու և բարու ու չարի միջև ընտրություն կատարելու ունակությամբ։ Որպեսզի Ադամն ու Եվան լինեին ազատ, նրանք պետք է ընտրություն կատարելու հնարավորություն ունենային։ Աստվածաշնչյան այս հայտնի պատմությունը պատճառ դարձավ, որ հայերը շատ երկար ժամանակ հրաժարվեն խնձոր ուտելուց, համարելով՝ որ այն անիծված պտուղ է։ Նրանց կարծիքով, եթե այդ պտղից ուտեն, ապա իրենց հաջորդ սերունդները ևս կանիծվեն ու կպատժվեն Աստծո կողմից։