Ու՞մ շնորհիվ են մեզ հասել Ցեղասպանության ապացույցները. ո՞վ է սարսափելի կոտորածների լուսանկարիչը

Արմին Թ. Վեգները գերմանացի զինվոր, բժիշկ և սիրողական մակարդակի լուսանկարիչ էր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Պատահաբար դառնալով Հայոց ցեղասպանության ականատեսը՝ Վեգները լուսանկարներ է արել, որոնք այժմ կազմում են «Ցեղասպանության ապացույց լուսանկարների հիմքը»։

Armin Wegner in Yerevan – 1965 - Art-A-Tsolum

Օսմանյան կայսրությունում ծառայելու ժամանակ Վեգները հարյուրավոր լուսանկարներ է արել և փորձել է համաշխարհային հանրությանը ծանոթացնել ողբերգական իրողության հետ։ Նա նաև դիմել է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ խնդրելով օգնել Օսմանյան կայսրության հայ բնակչությանը։ Պատերազմից հետո նա դարձավ հայտնի իրավապաշտպան և հրապարակախոս։ 1933 թվականից Վագները նացիստական Գերմանիայում պայքարում է հակասեմիտիզմի դեմ։

Գերմանիայում Վեգները նախաձեռնել է հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կառավարության գործողությունների համազգային դատապարտում, մշակել փաստաթղթեր, նամակներ է գրել և գրական ստեղծագործություններ ստեղծել Ցեղասպանության մասին:

Երբ սկսվեց հրեաների կոտորածը, Վեգները բաց նամակ գրեց՝ դատապարտելով Ադոլֆ Հիտլերին։ Նրան ուղարկել են համակենտրոնացման ճամբար, սակայն շուտով նա հրաշքով փախել է։

Lurer.com | Tigran Khzmalyan: Nemets Kaput

Տիգրան Խզմալյանի այս ֆիլմը (տարիքային սահմանափակումների համար հնարավոր չէ տեղադրել այստեղ. դիտելու համար նայեք այստեղ) հիմնված է Վեգների բացառիկ լուսանկարների և նամակների վրա, որոնք պատկերում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության ողբերգական ուրվագծերը։

Որպես վերջաբան, այս մարդու լուսանկարների կարևորությունը շեշտելու համար նշենք, որ նույնիսկ հիմա, երբ այսքան ապացույցներ ունենք, Թուրքիան շարունակում է ժխտել, պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե Վեգները աշխարհին ցույց չտար այս սարսափելի տեսարանները:

Հորդորում ենք անտարբեր չլինել, չթերագնահատել թշնամուն, վերլուծել նրա յուրաքանչյուր քայլը, այլապես ոչ ՀԱՅ ժողովուրդ կմնա, ոչ էլ ՀԱՅԱՍՏԱՆ: