3 ՀԱՅ, ում ունեցվածքը ավելի մեծ է, քան Հայաստանի ԲՅՈՒՋԵՆ
2021 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն՝ եկամուտների գծով, կազմել է 1,509,4 մլրդ դրամ, որը կազմում է մոտ 3 մլրդ դոլար:
Ներկայացնում ենք 5 ՀԱՅԵՐԻ, որոնց կարողությունները գերազանցում են ՀՀ պետական բյուջեն:
- Սամվել Կարապետյան

Սամվել Սարգսի Կարապետյանը ռուսաստանցի գործարար է, միլիարդատեր, Տաշիր Գրուպ ձեռնարկության սեփականատերը։ 2013 թվականին կարողությունը, ըստ Ֆորբս ամսագրի, կազմել է $ 3,8 միլիարդ, որով Ռուսաստանի 29-րդ ամենահարուստ մարդն է։ 2014 թվականին Կարապետյանը Ֆորբս ամսագրի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարաների» վարկանիշում զբաղեցրել է 26-րդ տեղը՝ իր 4,3 միլիարդ դոլարով։
2021 թվականին նրա կարողությունը գնահատվել է 4.9 մլրդ դոլար:
- Սերգեյ Գալիցկի (Հարությունյան)

Սերգեյ Նիկոլայի Գալիցկին ռուսական գործարար է, «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր և համասեփականատեր։ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատեր և նախագահ։ ՎՏԲ բանկի դիտորդ խորհրդի անդամ։
Նրա կարողությունը 2021 թվականի դրությամբ գնահատվել է 3.5 մլրդ դոլար:
- Նուբար Աֆեյան

Նուբար Աֆեյանը ձեռնարկատեր է, Flagship Ventures ընկերության ղեկավար գործընկեր։
Նրա կարողությունը 2021 թվականի դրությամբ գնահատվել է 4.2 մլրդ դոլար: