Գիտեի՞ք, որ ԱՄՆ կոնգրեսում երեք հայ կա․ ովքե՞ր են նրանք

ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքում Կոնգրեսի ներկայացուցիչների պալատ անցավ Էնթոնի Բրինդիսին՝ դառնալով երրորդ հայազգի ամերիկացին, ով ԱՄՆ կոնգրես է անցել:

Նա պատմել է, որ ունի հայկական արմատներ, որոնք իր ինքնության կարևորագույն մասն են։ «Իմ տատիկի ընտանիքը Ցեղասպանության ժամանակ փախել է Եդեսիայից։ Տատիկս ծնվել է Սիրիայում՝ Հալեպում, ապա ապաստան են գտել ԱՄՆ-ում, որ ծնվել են արդեն նրանց սերունդները»։

Նշենք, որ հայազգի ևս երկու կոնգրեսականներ կան՝ Աննա Էշուն և Ջեքի Սփայերը։

Երեք կոնգրեսականներն էլ միաբերան պնդում են, որ ցանկանում են բարձրաձայնել հայերի խնդիրներն ու մտահոգությունները ԱՄՆ կոնգրեսում։ Անհնագատելի է նաև այն աջակցությունը, որը հայերը ցուցաբերել են ընտրություններում՝ հօգուտ կոնգրեսականների։

Նորընտիր Էնթոնի Բրինդիսին այս մասին ասւոմ է՝ «ցանկանում եմ լինել հայերի ձայնը Վաշինգթոնում»։

Նշենք նաև, որ Ջեքի Սփայերի դեպքում նույնպես մեծ աջակցություն ցուցաբերվեց հայ համայնքի կողմից, ովքեր տալով իրենց ձայնը մեր հայրենակցին՝ նպաստեցին կոնգրեսական դառնալու նրա գործընթացին։

Աննա Էշուն էլ իր հերթին մեծ դեր ունի Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում։ Յուրաքանչյուր առիթի դեպքում նա կանգնում է իր հայրենակիցների կողքին՝ շատ անգամ նույնիսկ կոնգրեսին հայանպաստ պահանջներ ներկայացնելով։