Այս ՀԱՅ քանդակագործի գործերից մեկին հետագայում վիճակվեց աշխարհահռչակ դառնալ. գիտե՞ք՝ ինչ քանդակի մասին է խոսքը

Հայ քանդակագործը Սարգիս Իվանի Բաղդասարյանն է, ով ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 5-ին  Բանազուր գյուղում։ Հետո քանդակագործի ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ պատանի Սարգիսը սովորել է Պուշկինի անվան դպրոցում և Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ-դպրոցակականների պալատի քանդակագործական խմբակում:

Սարգիս Բաղդասարյանը մասնակցել «Մեր պատանի ստեղծագործողները» հանրապետական ցուցահանդեսին և հենց նա էլ շահել է առաջնությունը։

Սարգիսը ցանկանում էր Երևանի գեղարվեստի ուսումնարանում սովորել, սակայն սովորեց Բաքվի № 1 հրետանային ուսումնարանում: Այն ավարտեց լեյտենանտի կոչումով և ուղարկվեց Հյուսիս-կովկասյան ռազմաճակատ։

Մարտերից մեկում վիրավորվել է, բուժվելուց հետո մեկնել է 4-րդ Ուկրաինական ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է երկրորդ անգամ, ստացել՝ կոնտուզիա։ Բուժվելուց հետո անդամագրվել է հայ թամանցիներին և որպես հրետանային մարտկոցի հրամանատար քաջաբար է դրսևորել իրեն Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի համար ծավալված թեժ մարտերին։ Բաղդասարյանը պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» առաջին աստիճանի և Պատվո նշան շքանշաններով, ինչպես նաև՝ բազմաթիվ մարտական մեդալներով և Գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով:

1946 թվականին Բաղդասարյանը զորացրվել է և նույն տարում էլ ընդունվել և 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1962 թվականից դասավանդել նույն ինստիտուտում, 1980 թվականից դարձել է պրոֆեսոր։ 1985 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ Պետական մրցանակով։ Ստեղծել է հերոսական, ռոմանտիկ, պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ։

Ավելի քան 40 տարի առաջ իտալական Կարարա քաղաքում համաշխարհային ցուցահանդես կազմակերպվեցկազմակերպվեց համաշխարհային ցուցահանդես։ Նշանավոր հեղինակների արվեստի ստեղծագործությունների հետ միասին ցուցահանդեսում ներկայացված էին վաստակավոր քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Սարգիս Բաղդասարյանի աշխատանքները։ Նրա ցուցադրած գործերից մեկին հետագայում վիճակվեց դառնալ աշխարհահռչակ։ Այդ գործը հենց «Մե՛նք ենք մեր սարերը» քանդակն է։

«ՏատիկՊապիկ».JPG