Այս ՀԱՅՈՒՀԻՆ Հնդկաստանին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսի համար արժանացել է Ջ. Ներուի անվան մրցանակի. ո՞վ է նա

Նկարում հայ նկարչուհի Մարիամ Արշակի Ալմազյանն է, ով ծնվել է 1907 թվականի հոկտեմբերի 20-ին Կարսի Մարզի Բաշ-Շիրակ գյուղում:

Նկարչուհու պապը զտարյուն հույն է եղել: Նա երիտասարդ տարիներին եղբոր հետ սիրահարվում է հայուհի Գյուլիզարին, սակայն հայրը հավանությունը տալիս է Սիմոնի օգտին՝ որպես ավագ որդու։ Գյուլիզարի ծնողները պայման են դնում, որ նրանք ամուսնանան Հայ առաքելական եկեղեցում և ընդունեն առաքելական հավատը։ Հետո հունական Ասլամազ ազգանվանը ավելացվում է հայկական «յանը» և դառնում Ասլամազյան:

Նկարչուհու հայրը՝ Արշակ Ասլամազյանը Ավետիք Իսահակյանի և Նիկողայոս Մառի ընկերություն է արել և նրանք միասին մասնակցել են հնագիտական պեղումների:

Նա ունեցել է յոթ դուստր և մեկ որդի։

Նկարչուհին այդ առիթով ասել է՝

Յուրաքանչյուր հայկական նահապետական ընտանիքում ուրախությամբ են սպասում որդու ծննդյանը։ Իսկ մեր մոտ ծնվում էին միայն աղջիկներ և, վերջապես, վեցերորդ աղջկանից հետո, ծնվում է տղա՝ Սիմոն Արշակի Ասլամազյանը։ Աստված իմ, ինչպիսի ուրախություն էր տիրում տանը և ջրաղացներում, դժվար է նկարագրելը։ Տան դռները բաց էին հյուրերի համար, սեղանները՝ բացված։ Այսպես տոնեցին այդ ծնունդը շուրջ մեկ ամիս:

Գեղանկարչության մեջ իր առաջին քայլերը Մարիամն արել է Լենինականի գեղարվեստական ստուդիայում: 1928 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական ինստիտուտը:

Տեխնիկումն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մոսկվայի Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտում՝ ռուս հայտնի նկարիչներ Ս. Գերասիմովի, Կ. Իստոմինի, Մ. Ռոդիոնովի, Ա. Դրևինի, Ն. Ուդալցովայի մոտ։ 1930 թվականին տեղափոխվել է Լենինգրադի կերպարվեստի ինստիտուտ, որն ավարտել է 1932 թվականին։ Այստեղ նրան դասավանդել են Կուզմա Պետրով-Վոդկինը, Ալեքսանդր Սավինովը:
Գյումրիում գործում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը, որի առաջին հարկում ցուցադրվում են Մարիամ Ասլամազյանի աշխատանքները:

Ասլամազյան քույրերի թանգարանը

Մարիամի ստեղծագործություններն արված են դեկորատիվ–հարթային լուծումով և կոմպոզիցան էլ կառուցված է արևելյան սկզբունքով` առարկաները բաշխված են ըստ գույնի լուսավորության։ Ստեղծագործությունների կրեդոն ազգայինի և առատության գաղափարների բովանդակության գովերգումն էր։ Նա իր ստեղծագործություններում որպես ազգային գույն` կարևորում է կարմիրը։ Մարիամ Ասլամազյանն իր արվեստի մեջ սեփական տեսանկյունից փորձել է վերանայել Խորհրդային և հետպատերազմյան տարիները, իր վերաբերմունքն է արտահայտել այդ տարիների հետևանքների վերաբերյալ։

Մ. Ասլամազյանի աշխատանքները պահվում են բազմաթիվ թանգարաններում` Բեռլինի, Լենինգրադի, Վենետիկի, Տոկիոյի, Դելիի և այլ քաղաքների թանգարաններում։ Իդեպ, նկարչուհին Հնդկաստանին նվիրված ստեղծագործությունների ցուցահանդեսի համար արժանացել է Ջ. Ներուի անվան մրցանակի, 1970-1971 թվականների դափնեկրի կոչման, Համալ Աբդենասերի մրցանակի:

Մ. Ասլամազյանը մահացել է 2006 թվականին հուլիսի 16-ին։ Շիրիմը գտնվում է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում։

Նկարչուհու կիսանդրին Կոմիտասի անվան պանթենում