Այս ՀԱՅՈՒՀԻՆ ընտրվել է Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ. ո՞վ է նա

ԱՄՆ Մեն նահանգի Վեսթբրուքի քաղաքային խորհրդի նախագահ է ընտրվել «Աննա Աստվածատրյան» հիմնադրամի նախագահ, բարերար, ամերիկաբնակ գրող, իրավաբան Աննա Թերքոթ-Աստվածատրյանը:

Աննան ծնվել է Ադրբեջանում, սակայն նրա ընտանիքը ստիպված է եղել լքել Բաքուն, երբ Աննան դեռ երեխա էր, հայերի դեմ իրականացվող հարձակումների պատճառով: Ընտանիքը երեք տարի ապրել է Հայաստանում, որից հետո տեղափոխվել են ԱՄՆ: Այստեղ Աննա Աստվածատրյանը ստացել է իրավաբանի կրթություն, այնուհետև որպես քարտուղար աշխատել Հաագայի Միջազգային քրեական դատարանում:

2012-ին հրատարակել է Բաքվի ջարդերի իր օրագիրը՝ «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» վերնագրով:

Portland Press Herald-ը ր հրապարակման մեջ մեր հայրենակցին ներկայացրել է որպես պատմություն կերտող, այս պաշտոնում առաջին կին և ներգաղթյալ ղեկավար: Աննա Աստվածատրյանը քաղաքային խորհրդի կողմից ընտրվել է փակ գաղտնի քվեարկությամբ: Խորհրդի նորընտիր ղեկավարն այս ընտրությունը բացատրել է նրանով, որ երկրում ներգաղթյալների աճին զուգահեռ առաջանում է նրանց կողմից ներկայացուցիչ ունենալու անհրաժեշտությունը:

Աննա Թերքոթ-Աստվածատրյանն ասել է՝

Ես անհամբերությամբ սպասում եմ այդ քննարկումներն աջակցելու իմ դերակատարմանը: Իմ հիմնական նպատակներից է սերտորեն համագործակցել դպրոցների հետ բյուջեի հարցերով, որպեսզի, երբ այն տեսնենք, անակնկալի չգանք: