Այս հայուհու միջոցով է թուրքական կինոն այսքան զարգացած

Թուրքական կինոյի զարգացման գործում մեծ ներդրում են ունեցել մի շարք ծագումով հայ դերասաններ: Նման դերասաններից է Ստամբուլում ծնված Ադիլե Նաշիթ Օզջանը:

Նա ծնվել է 1930 թ.-ին հունիսի 17–ին Ստամբուլում, մшհшցել` 1987 թ. դեկտեմբերի 11–ին: Իրական անունն եղել է Ադիլե Քեսքիներ:

 Իրական անունը Ադիլե Քեսքիներ է: Բացի վերոնշյալ անունից՝ հայտնի է նաև Ադոշ, Մայր Ադիլե, Հեքիաթասաց մորաքույր անուններով: Իսկ առանձնահատուկ անունը Ադելա է: Թատերական ընտանիքից սերած Ադիլե Նաշիթի հայրը հայտնի կատակերգակ, քաղաքի կոմիկ հորջորջված Նաշիթն է, իսկ մայրը` հայկական թատրոնի դերասանուհի Ամելիա հանըմը:

Մեծ հեղինակություն է ձեռք բերել «Հաբաբամի դասարանը» հեռուստասերիալի շնորհիվ: 1978 թ. սկսել է խաղալ Միջազգային արվեստի ներկայացումների ընկերության կողմից բեմադրված թատերական և երաժշտական ներկայացումներում: Հետագայում խաղացել է Էրթեմ Էղիլմեզի և Քարթալ Թիբեթի նկարահանած ծիծաղաշարժ ֆիլմերում:

Նա նաև խաղացել է թուրքական թատրոնում, մարմնավորելով տարբեր դերեր: Ադիլե Նաշիթը հայտնի նաև դարձել իր կողմից վարած հաղորդումներով: Մասնավորապես 1980 թվականին թուրքական պետական հեռուստաալիքով հեռարձակվող «Քնից առաջ» հաղորդմամբ: Երեխաների սիրելի հեքիաթասաց մորաքույրը հենց հայազգի Ադիլե Նաշիթն էր: