Ազգային պատկերասրահը ցանկանում է ձեռք բերել ռեկորդային արժեք ունեցող այս կտավը

2021 թվականին լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը: 921 թվականը հայկական մշակույթի վերարժևորման տարի էր, որը նշանավորվել է Հայաստանի կարևորագույն մշակութային օջախների ստեղծմամբ: Աստաֆյան (Աբովյան) փողոցում՝ Արական գիմնազիայի երկհարկանի տուֆակերտ շենքում, հիմնադրվել է ապագա Կերպարվեստի պետական թանգարանը, որը 1991 թվականից կոչվում է Հայաստանի ազգային պատկերասրահ։ Հարյուրամյա պատմության ընթացքում թանգարանն իր հաստատուն տեղն է գրավել հայ և համաշխարհային մշակութային օջախների շարքում՝ դառնալով Հայաստանի խոշորագույն և հայկական կերպարվեստի հավաքածուով ամենամեծ թանգարանն աշխարհում։

patkerasrah

Տասնյակ տարիների ընթացքում նվիրյալների ջանքերով զարգացող թանգարանն այսօր արդեն ունի ավելի քան 40.000 թանգարանային առարկա ընդգրկող հավաքածու, որը ներառում է հայկական, ռուսական, եվրոպական արվեստի հրաշալի նմուշներ: Ինչպես հարյուր տարի առաջ, այսօր նույնպես, ուսումնասիրելով համաշխարհային փորձն ու նվաճումները և հարմարեցնելով պատկերասրահի գործունեությունը ժամանակակից թանգարանի չափանիշների պահանջներին, թանգարանը շարունակում է դեռևս մեկ դար առաջ սկսած ազգանվեր գործն ու հոգևոր-մշակութային ժառանգության փոխանցումը հետագա սերունդներին: Ազգային պատկերասրահը այս տարի ռեկորդային գին կվճարի Հովհաննես Այվազովսկու« Ծովերի Ցասումը» կտավն ձոռք բերելու համար: