Ծանրամարտում Հայաստանը նոր մեդալներ է նվաճել. կեցցե՛ն մեր մարզիկները

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում այս օրերին ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Առաջնության վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները՝ 109 կիլոգրամից բարձր քաշ ունեցողները:

Թեև հավաքվել էին աշխարհի լավագույնները, սակայն վերջնական արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն, իսկ Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր։ Աշխարհի չեմպիոն դարձավ ազգությամբ վրացի Լաշա Տալախաձեն՝ արդեն 5-րդ անգամ:

Վարզդատ Լալայանը արծաթե մեդալ է նվաճել թե՛ պոկում, թե՛ հրում վարժություններում՝ դառնալով աշխարհի փոխչեմպիոն։ Իսկ Գոռ Մինասյանը նվաճել է բրոնզ՝ հրում վարժությունում և դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում էլ Գոռ Մինասյանն էր փոխչեմպիոն դարձել, իսկ Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր: Մի բան պարզ է՝ մենք ունենք հեռանկարային մարզիկներ, ովքեր ամեն բան անում են, որպեսզի պատվո հարթակն ծածնվի նաև հայոց եռագույնը: Ինչպես այս անգամ, այնպես էլ նախորդ անգամները, հայ մարզիկները շարունակում են  գլխավորել ծանրամարտում լավագույնների շարքերը: