Այս ՀԱՅՈՒՀՈՒ քանդակները զարդարում են ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի մի շարք հանրահայտ երկրներ. ճանաչենք տաղանդավոր Մարիամ Հակոբյանին

Քանդակագործ հայուհին ծնվել է 1949 թվականի օգոստոսի 17-ին Երևանում: Սովորել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1974 թվականին ավարտել է նաև  Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Հայաստանի նկարիչների միության անդամ է 1979 թվականից, «Արվեստի միջազգային ասոցիացիայի» անդամ՝ 1996 թվականից, «Քանդակի միջազգային կազմակերպության» անդամ՝ 2001 թվականից: 2001 թվականին դարձել է նաև «Նորէոն» ստեղծագործական կենտրոնի (Երևան) հիմնադիր-նախագահը:

Տաղանդավոր Մարիամ Հակոբյանի ստեղծած մշակութային արժեքները զարդարում են ոչ միայն Հայաստանի, այլև Լիտվայի, Ավստրիայի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների բազմաթիվ քաղաքներ: Քանդակագործը արվեստը անհանգիստ ու դինամիկ է որն,իր կարծիքով, իր պահանջկոտ ու անհանգիստ խառնվածքի արդյունքն է:

Եղիցի կյանք, Պեկին
Հավատ, Վիեննա
Գիշեր-ցերեկ, Ջերմուկ
Աստեղային ժամ, Իջևան
Ժամանակի անիվը, Չինաստան

Քանդակագործը հայտնի է իր բրոնզե քանդակներով և հուշարձաններով: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, քանդակագործության գծով սիմպոզիումների և Հայաստանում, և արտասահմանում:

Ի դեպ Մարիամ Հակոբյանի մեծ թվով փոքր չափի բրոնզե քանդակներից Հայաստանի նախագահները նվիրել են աշխարհի տարբեր երկրների առաջին դեմքերին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպես նաև գիտության և մշակույթի հանրահայտ գործիչներին։

Մարիամ Հակոբյանն այժմ 72 տարեկան է: