Վիլյամ Սարոյան, Մարտիրոս Սարյան. ե՞րբ և ինչպե՞ս առաջին անգամ հանդիպեցին ՀԱՅ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՐԿՈՒ ՀՍԿԱՆԵՐԸ

Վիլիոմ Սարոյան ու Մարտիրոս Սարյան. նրանք հայ պատմության 2 խոշոր հսկաներն են, որոնց հանդիպումն անխուսափելի էր: Ե՞րբ և ինչպե՞ս տեղի ունեցավ նրանց առաջին հանդիպումը:

Երբ Սարոյանը ժամանեց Հայաստան, ցանկացավ տեսնել Սարյանին, սակայն այդ ժամանակ վարպետը Մոսկվայում էր: Նա շատ էր ափսոսում, որ չկարողացավ տեսնել հայ մեծանուն նկարչին, սակայն որոշ ժամանակ անց ստիպված էր մեկնել:

Երկու հսկաների հանդիպումը ֆիքսեց ֆոտոխցիկը

Սարոյանի հաջորջ այցը Հայաստան տեղի ունեցավ տասնամյակներ անց: Սակայն վրձնի վարպետին տեսնելու ցանկությունը դեռ չէր մարել: Ու հայ հսկաներն այս անգամ հանդիպեցին: Սարյանը սիրում էր նկարել միայն այն մարդկանց, ում լավ էր ճանաչում, քանի որ նա դիմանկարի գույների հետ փոխանցում էր նաև ներաշխարհը:

Սարոյանի դիմանկարը

Ու հենց այդ ժամանակ ծնվեցին Վիլյամ Սարոյանի երկու դիմանկարները: Առաջին դիմանկարը նկարելիս 2 սկաները խոսում էին՝ հայրենիքի ու կյանքի մասին: Այդ զրույցներից հետո Սարյանը գոհ չէր իր առաջին դիմանկարից: Նա ուզում էի մեծ գրողին այլ կերպ պատկերել, քանի որ նրանց շփումից հետո նկարիչը նրան մեկ այլ կողմից ճանաչեց: Սարյանը վերցնում է նոր կտավն ու շարունակում աշխատել: Երկրորդ ու ստացված դիմանկարը այսօր կարող եք տեսնել Սարյանի արվեստանոցում: Սակայն առաջին դիմանկարի հետքն այդպես էլ կորավ: Սարոյա՞նն էր արդյոք իր հետ վերցրել, թե՞ այն դարձավ նկարչի այրված նկարներից մեկը: