Գիտե՞ք՝ ինչու է Գեղարքունիքի մարզում գտնվող այս եկեղեցին կոչվում «Մարդաղավնյաց». իմանանք ավելին մեր մշակույթի մասին

Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում է գտնվում համանուն եկեղեցին, որը հիմնադրվել է 9-13-րդ դարերում:

Սկզբում կառուցվել է քառախորան եկեղեցին, իսկ 20-րդ դարում վերջինիս կից կառուցվեց գավիթը: Վանքից 1 կմ հեռավորության  վրա գտնվում  է Սպիտակ բերդ կոչվող ամրոցը գտնվում է Հայրավանքից 1 կմ հեռավորության վրա: Դրա հետ կապված ավանդության կա, համաձայն որի Հայրավանքը և Սպիտակ բերդը կապված են եղել ստորգետնյա  ուղիով: Այդ պատճառով էլ վանքը կրում է նաև Այրիվանք անունը:

Վանքն ունի  խաչաձև հատակագիծ, ըստ գավթի պատի վրա եղած արձանագրության կառուցվել է 1211 թ. սև, սրբատաշ, բազալտե քարերով: Մեզ է հասել կիսավեր վիճակում, առանց գմբեթի: Վանքը վերանորոգվեց եղբայրներ Հովհաննես և Ներսես վարդապետների կողմից և կառուցեցին երկսյուն, երդիկավոր ութանիստ, շթաքարեզարդ գմբեթով գավիթ: Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակում կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպից դուրս խցերի և տնտեսական շենքերի ավերակներն են: Հայրավանքը գործել է մինչև 19-րդ դարը: Հաջորդ անգամ վանքը նորոգվել է 1980-ական թվականներին, եկեղեցու գմբեթը՝ վերակառուցվել:

Վանքը հայտնի է նաև  «Մարդաղավնյաց» անունով: Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության համաձայն՝ 1381-ին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել:

Երբ Լենկ-Թեմուրը, Հայաստանը գրավելով ու ժողովրդին կոտորելով հասնում է Այրիվանք, վանքի վանահայրը կոտորածը չտեսնելու համար իրեն նետում է ձորը: Բայց Աստծո կամքով չի սուզվում, այլ վազում է ծովի վրայով: Տեսած հրաշքից ցնծված Լենկ-Թեմուրն իր մոտ է բերում վանահորը և խոստանում կատարել նրա ցանկությունը: Վանահայրը խնդրում է իրեն թողնել այնքան ժողովուրդ, որքան կտեղավորվի վանքի ներսում: Լենկ-Թեմուրը համաձայնվում է: Մարդիկ սկսում են մտնել վանքը: Ամբողջ ժողովուրդը լցվում է, դրսում ոչ ոք չի մնում: Զարմացած Լենկ-Թեմուրը նկատում է, որ վանքի միջի մարդիկ աղավնիներ են դառնում և թռչելով ազատվում են սպանդից:

Այդ օրվանից վանքի անունը վանահայր Հովհանի անունով կոչվել է Հովհաննավանք, Հայր Հովհանու վանք, նաև` Մարդաղավնյաց վանք, իսկ հետագայում` Հայրավանք…