Գիտե՞ք՝ ով է Անդրանիկ Օզանյանի հուշարձանի հեղինակը և ինչու նա Անդրանիկին երկու ձիերի վրա քանդակեց

2002 թվականին Երևանի կենտրոնում տեղադրվեց Անդրանիկ Օզանյանի հուշարձանը, որը կառուցված է բրոնզից և բազալտից և ունի 9.5 մետր բարձրություն:

Հուշարձանի քանդակագործը հայտնի բանաստեղծներ Հովաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին է՝ Արա Շիրազը: Վերջինս ծնվել է 1941 թվականի հունիսի 8-ին Երևանում:

Արա Շիրազ.jpg

Արա Շիրազը սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ 1987-1993 թվականներին դարձել է Հայաստանի նկարիչների միության նախագահ։

Քանդակագործի մոնումենտալ և մոնումենտալ դեկորատիվ գործերից են՝

«Պարույր Սևակի» հուշարձանը, «Եղիշե Չարենցի» հուշարձանը, «Ալեքսանդր Մյասնիկյանի» հուշարձանը

Անդրանիկ Օզանյանի հուշարձանը, Մհեր Մկրտչյանի հուշարձանը, «Դվին» հյուրանոցի ճակատի «Դվին» հարթաքանդակը և այլն:

Այն հարցին, թե ինչու է նա Անդրանիկին երկու ձիերի վրա է քանդակել, նա պատասխանել է, որ երկու ձիերը խորհրդանշում են Արևմտյան և Արևելյան Հայաստանները, «դարերով բաժանված երկիր, մեր միանալու պատգամը և ազգային ազատագրական պայքար՝ Անդրանիկը երդում է ուտում՝ հայացքը Մասիսին ուղղելով:»:

Արա Շիրազը մահացել է  2014 թվականի փետրվարի 24-ին։ Բժիշկները քանդակագործի մոտ ախտորոշել էին գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում: