«ՀԱՅ տղամարդը պարում է ԶՈՀՎԱԾ ՈՐԴՈՒ հիշատակին». այս հուզիչ պատմությունը պետք է իմանան բոլորը

Հայ տղամարդը պարում է լեռների ֆոնին. ահա հենց այսպես կոչվեց 1988թ-ին Ապարանում արված լուսանկարը,որն իրականում առաջին հայացքից թվում է սովորական: Սակայն այս լուսանկարի հետևում մի դաժան ու հուզիչ պատմություն է թաքնված: Եկեք միասին գնանք այդ պատմության հետքերով:

Լուսնկարի հեղինակը ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանն էր, ով էլ հենց պատմում էր պատմության մասին: 1988թ-ին Գյումրու երկրաշարժից հետո Ագուջանը մեկնում է աղետի վայր՝ բարեգործական նպատակներով: Նրանք ճանապարհին կանգ են առնում Ապարանում: Այդ օրը տեղական պարի խումբն էր ելույթ ունենում՝ բաց երկնքի տակ: Ագուջանը սկսում է լուսանկարել: Առաջին նկարն անելուց հետո մի ծեր տղամարդ, արցունքն աչքերին, մոտենում է լուսանկարչին ու լացակումած ասում. «Դուք այնքան նման եք իմ որդուն»:

Իսկ որդին իրականում ընդամենը մեկ օր առաջ էր մահացել՝ էլեկտրահարման հետևանքով: Լուսանարիչը խնդրում է ծերունուն լեռների ֆոնին մի պար պարել: Ու հենց այդ պահին ֆիքսվում է հայ պատմության ամենաազդեցիկ ու լեգենդար լուսանկարներից մեկը:

Լուսանկարն անչափ խորհրդանշական էր, կարծես ՀԱՅԻ հավաքական կերպարը. քանի որ հայ մարդը, իր մեջ հավաքելով իր բոլոր ցավերը, փորձում է հաղթահարել ցավալի կորուստը: Իտալան Guardian կայքը լուսանկարը դասեց տարվա լավագույն լուսանկարների շարքում: