ՀԱՅ, ում անունն է կրում Վենետիկի փողոցներից մեկը. ի՞նչ նոր մեթոդ էր նա ստեղծել, որի շնորհիվ հաղթեցին թուրքերի դեմ պատերազմը
Վենետիկի փողոցներից մեկը կրում է Անտոն Սուրյանի անունը, ով ավելի հայտնի է որպես Անտոն Հայ (Anton the Armenian)։ Նրա մասին հավաստի տեղեկությունները շատ քիչ են, բայց այն, ինչ մենք ունենք, բավական է իմանալու համար այդ մարդու անսովոր ինտելեկտի և այն առանցքային դերի մասին, որը նա խաղացել է իտալական քաղաքի պատմության մեջ:

Անտոն Հայի ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ նա ծնվել է 1550 թվականին Սիրիայում։ Վենետիկ է ժամանել 20 տարեկանում, որտեղ նրա ազգանունը բավականին հայտնի էր, քանի որ այդ ընտանիքը Վենետիկի Մեծ խորհրդում ընդգրկվել էր դեռ 1297 թվականից։ Իր ունակությունների և հետաքրքիր առաջարկների շնորհիվ նրան անվանում էին «ճարտարապետ»։
Անտոն Սուրյանը նավերը ջրի վրա իջեցնելու նոր մեթոդ էր ստեղծել։ 1571-ում, վենետիկյան նավերի վրա իր ծովային զենքերը հանգեցրել են Լեպանտոյի ճակատամարտում թուրքերի դեմ հաղթանակին, որը, իհարկե, մեծ նշանակություն է ունեցել այդ ժամանակի Եվրոպայի համար:
Բացի այդ, 1575 թվականին Անտոն Սուրյանը դեղամիջոց է բերել Հայաստանից և երկրորդ անգամ ժանտախտ է վերապրել Եվրոպայում։

Անտոն Հայը ունեցել է անվանակից՝ Անտոնիո Սուրյանը, ով մահացել է 1508 թվականին։ Որոշ փորձագետներ կարծում են, որ երկու Սուրյաններն էլ միմյանց հարազատներ են եղել։
Այժմ, մեր օրերում, Վենետիկում կա Անտոն Սուրյանի անվան փողոց։