ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻ ԵԿԵՂԵՑԻ, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում. սրա մասին պիտի իմանա յուրաքանչյուր ՀԱՅ

Հայերը Կապադովկիայում եղել են վաղուց, դեռ այն ժամանակներից, երբ Տիգրան Մեծը գրավել էր այդ երկիրը: Հենց Կապադովկիայից էր Գրիգոր Լուսավորիչը, ով ազգությամբ պարթև էր: Այժմ հայկական մշակույթով հարուստ այս երկիրը գտնվում է Թուրքիայի տարածքում:

Սակայն Կապադովկայում կառուցված բազմաթիվ եկեղիցիներ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՆ և դրանք հաստատող բազմաթիվ փաստեր կան: Հենց այս հոդվածում Ձեզ ենք ուզում ներկայացնել Անհայտ հայկական ժայռափոր եկեղեցիու մասին, որը գտնվում է Կապադովկիայի լեռներում:

Բյուզանդական կայսրության տարիներին այս տարածքը բանակի կայանատեղի է եղել։ Հավանաբար ընդառաջելով բյուզանդական բանակի հայազգի զորավարներին՝ այստեղ թույլ են տվել քրիստոնեական եկեղեցի փորել։

Այսօրվա Թուրքիայի տարածքում գտնվող եկեղեցու որմնանկարներից գրեթե բան չի մնացել,պատկերներն ու գույները վնասված են, սակայն նայելով իքներդ էլ կարող եքասել ,որ եղածն էլ բավական է` պնդելու համար, որ սա հայկական եկեղեցի է եղել։

Եկեղեցին պետք է մանրամասն ուսումնասիրել, սակայն թե՛ լուսավորության բացակայությունը, թե՛ թուրքական իշխանությունները թույլ չեն տալիս դա անել։ Դե թուրքական իշխանությունները միշտ ձգտել են կամ վերացնել հայկական հետքն ու մշակույթը, կամ դրանք թրքացնել, սակայն փաստերը երբեք չես կարող վերացնել: Հայի հետքն աշխարհում ամենուր է, ցանկացած բնագավառում և մենք նրանց անդրադարձել ենք բազմիցս: ՀԱՅԻ հետքը վերացնել հնարավոր չէ: