Հայուհի, որը 290 անգամ հանդես է եկել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում

Ամերիկահայ Լիլի Չուգազյանը ծնվել է Չիկագոյում, 1921 թվականի օգոստոսի 1-ին՝ հայ գաղթականների ընտանիքում: Տաղանդավոր աղջիկn իր առաջին պրոֆեսիոնալ ելույթn ունեցել է «Hymns of All Churches» ռադիոշոուում:

Հետաքրքրական է նշել, որ Չուկասյանը Մետրոպոլիտեն օպերայի մեներգչուհի էր և այնտեղ հանդես է եկել 290 անգամ 1962թ-ից մինչև 1986 թ-ը: Նա նաև հանդես է եկել որպես աշխարհի բազմաթիվ առաջատար նվագախմբերի մենակատար:

Նրա լավագույն դերերգերից էին՝ Լա Սիեցան` Պոնկիելիի «Լա Ջոկոնդա» օպերայից, Մադամ Ֆլորան` ՋանԿարլո Մենոտիի «Մեդիում» օպերայից, Ամներիսը` Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերայից, և այլն:

Լիլի Չուկասյանը երկու անգամ հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը, սակայն ամեն անգամ նա դա թաքցրել էր իր մենեջերներից: Բեմը լքելուց հետո նա սկսել է դասավանդել Northwestern համալսարանում:

 Նա ուներ 2 որդի, 1 դուստր, 11 թոռ և 8 ծոռ: