Անգլիայի թագուհին Հրանտ Մաթևոսյանի նվերը աճուրդի է հանել

1936 թվականի այս օրը՝ փետրվարի 12-ին, Լոռվա Ահնիձոր գյուղում ծնվել է 20-րդ դարի հայ մեծագույն արձակագիրը՝ Հրանտ Մաթևոսյանը:

Մաթևոսյանը պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է: Հրանտ Մաթևոսյանի նվերի մասին քչերը գիտեն, որովհետև գրողը չի ցանկացել այդ մասին բարձրաձայնել:

hrant-Matevosyan

Հավանաբար չէինք էլ իմանա, եթե թագավորական ընտանիքն չհրապարակեր այս տեղեկությունն: Պարզվում է, տարիներ առաջ Մաթևոսյանը թագավորական ընտանքին նվիրել է մի շատ հին հայկական ձեռագործ գորգ, որը եզակի նմուշ է եղել: Այս գորգը օրեր առաջ թագավորական ընտանիքն աճուրդի է հանել և խոստացել, որ աճուրդից ստացված ողջ գումարը գնալու է բարեգործական հիմնադրամին: Թագավորական ընտանիքն ամեն տարի այսպիսի աճուրդներ է կազմակերպում և աճուրդի ժամանակ վաճառված իրերի գումարն նվիրաբերում է տարբեր ծրագրերի: