Ուիթնի Հյուսթոնը Գյումրու երկրաշարժից տուժած ընտանիքներին այսպիսի օգնություն ցուցաբերեց

Հյուսթոնի հզոր և գեղեցիկ ձայնը նրան օգնում են երաժշտական ասպարեզում շատ արագ ժողովրդականություն ձեռք բերել: Նրա առաջին դեբյուտային ալբոմը միայն ԱՄՆ-ում վաճառվում է 13 մլն օրինակով: Շուտով Հյուսթոնը ելույթներ է ունենում հանրաճանաչ երեկոյան շոուներում, որոնք սովորաբար սևամորթ կատարողների համար փակ էին:

Երգչուհուն համաշխարհային ճանաչում է բերում «Թիկնապահը» ֆիլմը։ Վերջինս հավաքում է ավելի քան 400 մլն. դոլար, իսկ ֆիլմի ընթացքում հնչած «I Will Always Love You» երգը դառնում է համաշխարհային հիթ:

song

Այս փառքի հետ միաժամանկ Հյուսթոնը զբաղվում էր նաև բարեգործությամբ: Գյումրու երկրաշարժի մասին իմացած աստղը կարճ ժամանակ անց, սկսում է բարեգործական ծրագրեր իրականացնել այնտեղ: Ավելի քան հինգ տարի նա պարբերաբար օգնում էր անտուն մնացած շատ ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու գործում: Նրա շնորհիվ հարյուրավոր ընտանիքներ կարողացան սնունդ ու հագուստ ստանալ պարբերաբար:

Կինոյում և էստրադայում աշխատելուց բացի, նա թողարկում է ձայնասկավառակներ, զբաղվում է բարեգործությամբ: Հիմնել է իր Ուիթնի Հյուսթոն Մանկական Ֆոնդը, որն օգնում է անօթևան երեխաներին, քաղցկեղով և ՁԻԱՀ-ով հիվանդներին:

Նա արժանացել է 411 մրցանակի, որոնց թվում 6 Գրեմմի, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գինեսի ռեկորդակիր։