Զարմանալի է, որ թուրքերը նման բան կարող են գրել ՀԱՅԿԱԿԱՆ մշակույթի մասին
Թուրքական «Timetürk» լրատվական կայքը հայկական մշակույթի և մասնավորապես գինեգործության վերաբերյալ հոդված է հրապարակել։ Նախ պատմական ակնարկով տեղեկություններ է հայտնում ավելի քան 5 հազար տարի առաջ հայ ժողովրդի ձևավորման մասին։ Նշվում է, որ շումերական գրավոր աղբյուրներում, Աստվածաշնչում հիշատակվում է Արատտա անունով հնագույն պետության մասին, որը նույնանում է Արարատ — Հայաստանի հետ։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Այնուհետև հղում անելով բրիտանական «The Telegraph» պարբերականին, գրում է ․

«Հայերը գինեգործությամբ զբաղվող ամենահին ազգն են աշխարհում։ Որպես ապացույց բրիտանական թերթը նշում է, որ «Արենի 1» քարանձավային համալիրում հայտնաբերվել են 6000 տարվա վաղեմության գինեգործության հետքեր։ Թերթը նաև հիշեցնում է, որ հայերը քրիստոնեությունը որպես պաշտոնական կրոն ընդունած առաջին ազգն են։ Հայաստանում բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր կան և դժվար է որոշել, թե դրանցից որն է ամենահոյակերտը»։

Հոդվածում նշվում է նաև, որ Հայաստանից դուրս ավելի շատ հայեր են ապրում, քան երկրի ներսում։ «1915թ․ տեղի ունեցած դեպքերը միլիոնավոր հայերի uտի-պել են գшղթել այլ երկրներ, իսկ հետո այդ երկրներում խոշոր հայկական համայնքներ են ստեղծվել», — գրում է TimeTurk-ը՝ ընդգծելով, որ Հայաստանից դուրս առնվազն 5․6 մլն հայ է բնակվում։
Աղբյուրը նաև նշում է, որ Հայաստանի մայրաքաղաքն աշխարհի ամենահին քաղաքներից է՝ 29 տարով Հռոմից մեծ։ Իսկ հայկական լավաշ հացը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում։
«Հայկական կոնյակը համտեսած անձանց թվում է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը։ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը 2-րդ աշխшրհшմшրտի տարիներին տասնյակ արկղերով հայկական կոնյակ էր ուղարկում Չերչիլին։

Նույնիսկ վարկած կա, որ Յալթայի կոնֆերանսի արդյունքները մեծ չափով պայմանավորված են հայկական կոնյակի և գինու ազդեցությամբ։ Այս մասին «The Telegram»-ը գրում է․ «Չերչիլը, Ստալինն ու ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը պատ-երազմից հետո Եվրոպայի զարգացման ուղիները քննարկելու նպատակով հանդիպեցին Ղրիմում։ Յալթայի կոնֆերանսի դրական արդյունքն ապահովվեց հայկական կոնյակի և գինու շնորհիվ։ Չերչիլի օգնականներից մեկը հետագայում պատմել է, որ վարչապետը այնքան շատ կովկասյան խմիչքներ էր խմել, որ ցանկացած խելամիտ մարդու կարող էր մեղմացնել»։