Ժայռափոր մատուռ՝ գետակի ակունքում. որտե՞ղ է այն

Ջրովանք կոչվող բնության այս հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Արփի գուղի մոտակայքում: Նույն անունով կոչվում է նաև մատուռը, որը գտնվում է հուշարձանի տարածքում:

Ջրովանքը մի ժայռափոր սրբավայր է, որին հարակից կարող ենք ժայռեր գտնել ու հոսող զուլալ գետ: Ասում են՝ այստեղի աղոթքները շատ զորավոր են, և մարդիկ այստեղ մշտապես ուխտի են գալիս՝ Աստծուց խնդրելով, որ Նա կատարի իրենց ամենանվիրական ցանկությունները:

Այնտեղ հնարավոր է անցնել քայլարշավով, չէ՞ որ ուխտի ճամփան պետք է բարդ լինի, որպեսզի հաստատուն մնաս ցանկությանդ մեջ, և այն արժանի դառնա Տիրոջը խնդրելու:

Ի վերջո մեր հայկական եկեղեցիներից, մատուռներից շատերն են անհասանելի վայրերում կառուցված: Այսպիսով մեր հավատքն է փորձվում՝ կարո՞ղ ենք հասնել Աստծո տուն, արժանի՞ ենք մեր խնդրանքների կատարմանը:

Շատ եկեղեցիներ ու մատուռնե էլ կառուցվել են ժայռերի կատարներին՝ կրկին ունենալով ոչ այնքան Աստծուն ավելի մոտ լինելու, այլ ավելի շատ դժվարություններով անցած՝ Աստծո տուն հասնելու ասելիքը: