«Կարող է թվալ, որ արդեն ոչնչացման եզրին ենք, բայց կգա անհրաժեշտը և կփրկի իրավիճակը». ինչի՞ մասին են ԿՈՄԻՏԱՍԻ այս խոսքերը

«Սկզբում Կոմիտասը հավատում էր, որ եթե աշխարհը ճանաչի մեզ և մեր մշակույթը, նա կգա մեզ օգնության և կպաշտպանի մեզ։ Նա նման բովանդակությամբ նամակներ էր գրել Արշակ Չոպանյանին։

Սակայն ավելի ուշ Կոմիտասը համոզվել է, որ կապ չունի, թե ինչքան բարձր է աշխարհը գնահատում ձեր արվեստը, նա հանգիստ կարող է աչք փակել և թույլ տալ ոչնչացնել ձեր ժողովրդին, երբ խոսքը վերաբերում է քաղաքականությանը և նյութական շահին»:

Ահա թե ինչու 1931 թվականին (իր մահից չորս տարի առաջ), երբ հարցազրույց էր տալիս, գտնվելով Փարիզի կլինիկայում, կոմպոզիտորն ասել է.«Ոչ մեկին պետք չէ ցույց տալ մեր արվեստը. երգեք ձեր տանը, մյուսները ականջներ ունեն լսելու, և աչքեր տեսնելու համար»:

Komitas: The Creator of Divine Music

Այն բանից հետո, երբ նրան հարցրել են, թե ով է հոգ տանելու հայկական մշակույթի մասին, քանի որ Կոմիտասն ինքը չի կարողացել դա անել, նա ասել է. «Մի վախեցեք։ Մարդիկ, ովքեր ինձ ծնել են, և ինձ նման մարդիկ միշտ կարող են դա անել։ Կարող է թվալ, որ արդեն ոչնչացման եզրին ենք, բայց կգա անհրաժեշտը և կփրկի իրավիճակը»։