Ինչու՞ են ռուս կանայք տիրանում հայ խոպանչիներին
Մեր տղամարդիկ են թուլ, թե ռուս կանայք՝ ցանկալի: Հայ տղամարդիկ տարիներ շարունակ իրենց ընտանիքները պահելու համար ստիպված են լինում մեկնել Ռուսաստանի Դաշնություն։ Այս երկրում շինարարությունը այնքան մեծ թափով է ընթանում, որ հայերը կարողանում են ամբողջ տարի աշխատանք ունենալ։ Բայց մի կողմից հայ տղամարդիկ լուծում են իրենց ընտանիքների ֆինանսական հարցերը, բայց ընտանիքներն էլ ստիպված են լինում տարիներով չտեսնել նրանց։

Ամեն դեպքում խնդիրները այսքանով չեն ավարտվում։ Արտագնա աշխատանքի մեկնածները բախվում են լուրջ խնդիրների, ինչպիսիք են օրինակ՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարին հասցեագրում են բողոքներ կապված իրենց աշխատանքային, սոցիալական, առողջապահական, կենսաթոշակային, կրթական և այլ իրավունքների հետ։ Ու ամենացավոտ խնդիրը թերևս մնումա մեր հայ տղամարդկանց իրենցով անելու ռուս կանանց ձգտումները։ Արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասը, տարիների ընթացքում այնտեղ ունենում է նոր կին ու երեխաներ, բայց թաքուն պահում Հայաստանում ապրող իր ընտանիքից: Միաժամանկ երկու կին ունեցող մեր խոպանի տղամարդիկ ծանր բեռին ավելացնում են էլ ավելի ծանր բեռ: