«Մենք պարտվել ենք հայերին». ադրբեջանցի գրողի խոսքերը՝ ուղղված սեփական ժողովրդին
Շվեյցարիայում բնակվող ադրբեջանի հայտնի գրող Վահիդ Գազին ասել է.
<<Ես հիշում եմ, որ երբ դեռ երեխա էի, ամեն անգամ, երբ վերջանում էր որևէ սովետական ֆիլմ, նայում էի ուշադիր, որ գտնեմ գոնե մեկ ադրբեջանական ազգանուն վերջում գրվող բազմաթիվ անունների շարքում: Հանդիպում էի որևէ մուսուլմանական ազգանուն, սակայն ինձ համար պարզ չէր՝ արդյոք դա ադրբեջանի էր, թե սովետական միությունում ապրող մեկ այլ ազգի ներկայացուցիչ: Մինչդեռ ամեն ֆիլմի վերջում կար գոնե մեկ հայկական ազգանուն: Երբ հորս հարցրի՝ արդյոք հայերն այդքան շատ են, որ ամենուր կան, նա ինձ ասաց, որ հայերը շատ չեն, բայց աշխատասեր են, կրթված և զարգացած:>>
Հեղինակը նշում է. << Մենք պարտվել ենք պատերազմը հայերին ոչ միայն ռազմի դաշտում, մենք նրանց պարտվել ենք շատ-շատ այլ ոլորտներում: Նրանք մեզ հաղթել են Մարշալ Բաղրամյանով, քաղաքականության մեջ՝ Միկոյանով, դասական երաժշտության մեջ՝ Արամ Խաչատուրյանով, ժամանակակից երաժշտության մեջ՝ Միշել Լեգրանով, ջութակի մեջ՝ Սամվել Երվինյանով, Էստրադայում՝ Շառլ Ազնավուրով, ինժեներա-շինարարական գործում՝ Արտյոմ Միկոյանով, աստրոֆիզիկայի գործում՝ Վիկտոր Համբարձումյանով, կինոյում՝ Փարաջանովով, դուդուկում՝ Ջիվան Գասպարյանով, իսկ համեղ ուտեստներ պատրաստելու մեջ՝ Հայկանուշով:>>

Գազիի կարծիքով, ադրբեջացիները միշտ համարել են, որ այդ բոլոր հաջողություններին հայերը հասել են կաշառքի, Ռուսաստանին հաճոյանալու, ստախոսության, ինչպես նաև առանձնակի ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ իրենք են առաջին քրիստոնյաները: Սակայն նշված հայտնի մարդկանցից յուրաքանչյուրը հասել է իր փառքին, քանի որ նրա երևում եղել է սատարող ազգը: