«Մեզ ոգեշնչող և ուղղորդող միակ ուժը ՀԱՅ ժողովուրդն է». կարդացեք այս պատմաբանի խոսքերը և հպարտացեք, ՀԱՅԵՐ ջան
1923 թվականին Փարիզի Հայ ուսանողական միության «Հայկական մշակույթը, նրա արմատները և նախապատմական կապերը՝ հիմնված լեզվաբանության տվյալների վրա» խորագրով դասախոսության ժամանակ վրացական ծագում ունեցող պատմաբան Նիկոլաս Մարն ասել է.

«Մեզ ոգեշնչում և ուղղորդում է մշակույթի և առաջընթացի մեկ ուժ, մեկ բացառիկ արժեքավոր հայեցակարգ և սերը մեկ ընդհանուր սուբյեկտի հանդեպ, որը ՀԱՅ ժողովուրդն է»:
«Պահպանելով անսպառ գանձարանը և ստեղծագործական միջավայրը՝ հայերենն, անշուշտ, ունի բառերի անսահմանափակ ընտրությամբ հարուստ բառապաշար»:
Նիկոլաս Մարի խոսքով՝ «Հայոց լեզուն հայ ժողովրդին սերտորեն կապում է ոչ միայն ցրված յաֆեթական ցեղերի հետ, որոնք ապրել են մինչև մեր օրերը, այլև ողջ մշակութային մարդկության՝ Եվրոպայի միջերկրածովյան բնակչության բնիկ շերտի հետ՝»:
«Բայց ինչպես կարող ենք որոշել հազարամյակների քանակը, որոնք տևել են այնպիսի բարդ լեզվի ձևավորումը, ինչպիսին հայերենն է ։ »
Իր հարատև պատմության ընթացքում «հայ ժողովուրդը, լինելով յաֆեթական էպոսի ավագ հետնորդը, եղել է ողջ մարդկության ակունքներից եկող մշակութային ավանդույթների ժառանգորդը, այդ ավանդույթների ամբողջականության հավատարիմ պահապանը, ինչպես նաև դրանց ստեղծողն ու տարածողը արևելքում և արևմուտքում»։
«Այս հրաշալի ժողովրդի լեզվի բացառիկ գանձարանը մեր առջև հեքիաթային հորիզոններ է բացում, ինչպես նաև մեզ տրամադրում է մի նյութ, որը բացահայտում է հայերի և այլ ժողովուրդների միջև ընդհանուր մշակութային կապերն ու արմատները»: