Ինչպե՞ս էր ՓԱՐԱՋԱՆՈՎԸ հայտնվել սեփական թաղման թափորում . մի ԲԱՑԱՌԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ կինոռեժոսորի կյանքից

Սերգեյ Փարաջանովը սիրում էր լուսանկարվել: Բայց մի պայմանով՝ ինքը պետք է լիներ ֆոտոյի ռեժիսորը: Այս լուսանկարն արվել է 1972թ-ին, մինչև Փարաջանովի բանտարկությունը:

Լուսանկարում տեսնում ենք սովորական մի դիմանկար ՝ ոչնչով չառանձնացող: Բայց երբ տարիներ անց էքստրավագանտ կինոռեժիսորը Երևանում էր, որոշեց լուսանկարիչ Գուրգեն Միսնիկյանից վերցնել այն:

Դիմանկարը վերցնելուց անմիջապես հետո Փարաջանովը միանգամից դրեց լուսանկարը մեքենայի առջևում ու թաղման դեմք ընդունեց: Մարդիկ միանգամից չհասկացան, թե Փարաջանովն ինչ է անում: Նա սկսեց լաց լինել ու հենց այդ պահին արվեց լեգենդար լուսանկարը:

Սկզբում հավաքվածները շոկ ապրեցին, սակայն հետո իհարկե մի լավ ծիծաղեցին: Ասում են՝ լուսանկարը դարձավ Փարաջանովի ամենասիրելին ու աշխարհահռչակ կինոռեժիսորը միշտ այն ահապով պահում էր իր տանը: Դե իհարկե, Փարաջանովը մարդկանց ապշեցնելու բացառիկ տաղանդ ուներ: