Ինչո՞ւ Նժդեհն իր դաշույնը նվիրեց այս փոքրիկին և ո՞ւմ սիրտը մտցրեց նա այն
Տեր Մեսրոպ Մաստեանն ընտանիքով Զանգեզուրում էր: Նրա տանը հյուրընկալվել էր Նժդեհը, ով այդ շրջանում զբաղված էր հայրենիքի պաշտպանությամբ:
Տեր Մերոպի որդին հետագայում իր հուշերում պատմել է, որ Նժդեհն իր դաշույնը տվել է իրեն:
Նժդեհը քահանային ասել էր.
-Տե՛ր Մեսրոպ, սա էլ ինձնից՝ քո փոքրիկին նվեր:

Հետո է միայն պատմողն իմացել, որ դաշույնն իրականում հավանել էր նրա ավագ եղբայրը, Նժդեհը այն նրան էր նվիրել, սակայն հայրը՝ քահանան, ընդդիմանալով ետ էր վերադարձրել այն Նժդեհին: Այժմ էլ ընդդիմացել էր, բայց փոքրիկն այնպես էր սեղմել դաշույնը, որ ոչ ոք չվերցրեց այն նրանից:
Նժդեհը մի քանի հարցեր տվեց Գևորգին, ապա ասաց.
— Քաջ տղա կլինես, Գևորգ։ Կմեծանաս ու կտեսնես, թե հայը ինչ հերոս ու արժանավոր Գևորգներ է ունեցել, դու էլ դրանցից պիտի լինես։ Դե, գնա՛։ Դաշույնը տար։ Լավ կպահես, երբ մեծացար, այն ժամանակ գործ կանես։

Ճանապարհելով փոքրիկին՝ Նժդեհն ու կողմնակիցներն իրենց գործերին անցան: Երբ երեխային մայրը տեսավ՝ դաշույնը կրծքին սեղմած, ասաց.
-Դաշույնը լավ պահիր, այն թշնամու սիրտը խրելու համար է:
Հեղինակն անկեղծանում է, որ հետագայում ինքը կորցրել է դաշույնը: Բոլորը գիտեին, որ այն Նժդեհի նվերն է, հավանաբար գողացել էին: Սակայն միշտ հիշում է այն խոսքերը, որ մայրն էր իրեն ասել՝ դաշույնը թշնամու սիրտը խրելու համար է: