Ո՞վ էր այն «լեգենդար հայը» որը 4 անգամ մահապատժի ենթարկվեց

Զինյալ, ահաբեկիչ, կողոպտիչ, ավանտյուրիստ․․․ այսպես էին նրան անվանում նրանք, ովքեր կորցնելու բան չունեին Հոկտեմբերյան հեղափոխության տարիներին։ Սիմոն Տեր-Պետրոսյանը անունն էր, որ նա ստացել էր ծնվելիս, իսկ պատմության մեջ նա հավերժացավ իր կարճ մականունով ՝ Կամո։

1892 թվականին, 10-ամյա Սիմոնը Գորիում ականատես եղավ երկու երիտասարդների հրապարակային մահապատժի, ովքեր մեղադրվում էին տեղի վրացի իշխաններից մեկին գնդակահարելու մեջ։ Կարող է անհավանական թվալ, բայց այդ մահապատժին ներկա էին նաև 14-ամյա Ստեփան Շահումյանը (հետագայում գնդակահարված 26 «բաքվի կոմիսարներից» մեկը) և 24-ամյա Ալեքսեյ Պեշկովը (հետագայում՝ Մաքսիմ Գորկին)։ Փոքրիկ Սիմոնը բարձրաձայն աղոթում էր Աստծուն, որ պարանը կտրվի, որ հրաշք լինի ու դատապարտվածները փրկվեն ու արդարությունը հաղթանակի, բայց մահապատիժը տեղի ունեցավ ու հրաշք չեղավ։ Այսօր շատերը համարում են, որ Կամոյի կենսագրության այս դրվագը առանցքային ու նրա հետագա ճակատագիրը կանխորոշող։

1903 թվականի նոյեմբերին, Կամոյին առաջին անգամ ձերբակալեցին, բայց դեռ մի տարի չանցած, նա փախավ բանտից։ 1905 թվականին, թիֆլիսյան ապստամբության ժամանակ նրան կրկին բռնեցին ու կազակները կախաղան հանեցին նրան, սակայն պարանը կտրվեց․ 13 տարի անց, նրա աղոթքը լսվեց երկնքում։ Հետագայում, արդեն բանտում, նա իրեն այլ կալանավորի տեղ ներկայացրեց ու կարողացավ հանգիստ ազատություն մեջ հայտնվել։ Կամոն ողջ կյանքի ընթացքում նա հաջողացնում էր ողջ մնալ, երբ մեզ էր մնում մահանալուն․․․

Իր մականունը Սիմոն Արշակի Տեր-Պետրոսյանը ստացել էր Ստալինից՝ բուռն համատեղ գործունեության տարիներին, երբ նրանք ցարական փողերի էքսպրապրիացիա էին անում՝ հօգուտ պարտիական գանձարանի։ Սիմոնը ռուսերեն խոսում էր շատ ուժեղ ակցենտով․ «Камо отнэсти? Камо атдать?» ու հենց դրա համար էլ նրա մականունը դարձավ Կամո։ Այդ տարիներին, թափ ստացող հեղափոխական շարժմանն անդադար փողեր էին պետք։ Մեծ փողեր։ Լենինը թույլ տվեց այսպես կոչված «էքսերի» կազմկերպումը։ Այլ կերպ ասած՝ թույլատրեց կողոպուտները։ Կամոն դարձավ անփոխարինելի մարդ այս հարցում բոլշևիկների համար։ Փող տեղափոխող պարեկախմբերի վրա համարձակ հարձակումների կազմակերպում, զենքի ու զինամթերքի մեծ խմբաքանակների գնումն ու փոխադրումը, ընդհատակյա տպարանի կազմակերպումը․․․ Կամոյի գործունեության ցանկը հսկայական է։

Սակայն անկասկած Կամոյի ու Ստալինի էքսպրապրիացիոն գործունեության ամենաաղմկահարույց դրվագը դարձավ Էրիվանյան հրապարակի կողոպուտը, որը տեղ գտավ 1907 թվականի հունիսի 13-ին Թիֆլիսում։ Այս զինված հարձակման արդյունքում գողացան քառորդ միլիոն ռուբլի, որը ժամանակակից փողով համարժեք է 5 միլիոն դոլարի։ Կամոն անձամբ էր մասնակցում այդ կողոպուտին ու դրանից հետո փողերը ոչ լեգալ կերպով Ֆինլանդիա տեղափոխելուն, որտեղ փողը հանձնեցին Լենինին։ Ընդ որում, Կամոն դրսևորեց անհվանական հնարամտություն՝ օգտագործելով բազմաթիվ թաքստոցներ, երկակի հատակով ճամպրուկներ ու տակառներ, հատուկ գոտիներ ու այլ բաներ։

1907 թվականի նոյեմբերին, Բեռլինում մատնության արդյունքում ձերբակալեցին Կամոյին։ Այն, ինչ կատարվեց հետո, դարձավ խորհրդային քարոզչության ռազմադարանի դասական նմուշ ու մտավ բժշկա-հոգեբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների դասագրքերի մաս։

Որպեսզի խուսափի Ռուսաստան արտահանձնվելուց, որտեղ նրան անխուսափելիորեն մահապատժի էին ենթարկելու, Կամոն սկսեց խելագար ձևանալ։

Նրան պաշտոնապես հոգեկան հիվանդ ճանաչեցին 1909 թվականին ու այդուհանդերձ արտահանձնեցին Ռուսաստանին, որտեղ նրան փակեցին Թիֆլիսի Մետեխյան բանտում։ Նա այնտեղ մնաց ևս 2 տարի՝ շարունակելով խելագար ձևանալ։ 1911 թվականին օգոստոսի 15-ին Կամոն կարողացավ փախնել բանտի հիվանդանոցի զուգարանից՝ նախօրոք սխոցելով իր շղթաներն ու ճաղերը։

1913 թվականի հունվարին Կամոյին կրկին ձերբակալեցին՝ հերթական կողոպուտի փորձի ժամանակ։ Բժշկական զննումը ցույց տվեց, որ Կամոյի մոտ ի սպառ բացակայում են հոգեկան խանգարման նշաններ։ Փորձաքննությունը պարզեց նաև, որ 4 տարի տևած խելագարության դրսևորումը ոչ այլ ինչ էր, քան սիմուլյացիա։

1913 թվականին դատարանը Կամոյի համար սահմանեց մահապատիժ՝ կախաղանի միջոցով ու որ ամեն ինչ հաստատ լինի՝ միանգամից 4 մահապատիժներ սահմանվեցին։ Սակայն այս անգամ էլ վերջին պահին հրաշք եղավ ու Ռոմանովների արքայատոհմի իշխանության 300-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներման շնորհիվ, Կամոյի մահապատժի վճիռը փոխարինվեց 20 տարվա աքսորով։

 Սիմոն Տեր-Պետրոսյանը, նույն ինքը՝ Կամոն, իր ժամանակի Չէ Գևարան էր ու նա մահացավ Թիֆլիսում՝ 1922 թվականին։ Նա իր հեծանիվով ընկավ այժ ժամանակ Թիֆլիսում առկա միակ բեռնատարի տակ։ Մարդ, ով ողջ էր մնացել ծովում, մահացավ մեկ կաթիլ ջրում։