Գիտե՞ք՝ ինչու կառուցվեց Վաղարշապատից քիչ հեռու գտնվող «Զվարթնոցի» համալիրը. պատմություն, որ արժե իմանալ

Ինչպես արդեն վերնագրում նշվեց, բացառիկ ճարտարապետական արժեք ներկայացնող  «Զվարթնոցի» համալիրը գտնվում է Վաղարշապատից քիչ հեռու: 641–661թվականներին Ներսես III Շինող կաթողիկոսը պատվիրեց կառուցել այս շքեղ համալիրը, որն իր մեջ ներառում է «Զվարթնոցի» տաճարը և մոտակայքում գտնվող կաթողիկոսական պալատը:

Ի դեպ Զվարթնոցը կառուցվեց հենց այն ճանապարհին, որով Տրդատ III թագավորը գնաց դիմավորելու Վաղարշապատ ժամանող Գրիգոր Լուսավորչին, և կարծիքներ կան, որ Ներսես III կաթողիկոսը տաճարը կառուցեց ի հավերժացումն այդ հանդիպման, քանի որ այն նաև կոչվում Էր Սուրբ Գրիգոր:

Հենց այստեղ են պահպանվում Գրիգորի մասունքների մի մասը: Սակայն համալիրը ավելի հայտնի դարձավ «Զվարթնոց անունով, քանի որ այն նաև նվիրված էր երկնային զվարթուններին՝ հրեշտակներին։ Հետևաբար կարող ենք ասել, որ «Զվարթնոց նշանակում է նաև «Հրեշտականոց»:  

Պեղումների արդյունքում պարզվել է, որ «Ջվարթնոց»-ից առաջ այստեղ եղել են հնագույն և IV-Vդդ. կառույցներ: Կարծիքներ կան, որ «Զվարթնոցի» տարածքում է եղել Տիր աստծո մեհյանը։ Պեղումները հայտաբերեցին տաճարը, նրանից հարավ-արևմուտք՝ կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր և այլն), տարբեր իրեր, գերեզմաններ, նաև եկեղեցու ավերակներ, պալատից ոչ հեռու, հարավ-արևելյան մասում՝ խաղողի քարաշեն հնձան և այլն: 


Այն որ Հայկական ճարտարապետությունը կրել է համալիրի ազդեցությունը, դրա մասին փաստում է Երևանի Օպերայի և Բալետի շենքըազդեցությունը, որը նմանություններ ունի Զվարթնոցի տաճարի հետ:


Սկսած 1937 թ. արգելոց-թանգարանում կազմակերպված բաց և փակ ցուցադրությունների հիմնական նպատակը ոչ միայն «Զվարթնոցի» պատմության և ճարտարապետության ներկայացումն է եղել, այլև պատկերացում տալ հայկական ճարտարապետության ակունքների, նրա ավանդույթների և, ընդհանրապես, հայ ճարտարապետության վրա «Զվարթնոց» տաճարի թողած ազդեցության և հայ մշակույթի պատմության մեջ նրա խաղացած դերի մասին: